Վահրամ Դումանյանը և Կարո Փայլանն անդրադարձել են Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտի խնդիրներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին:

Վահրամ Դումանյանը ողջունել է հայազգի պատգամավորի այցը Հայաստան, ինչպես նաև շնորհակալություն հայտնել նախարարությունում հյուրընկալվելու, Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության խնդիրները հետևողականորեն բարձրաձայնելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Թուրքիայի քաղաքացի հայերի կրթության ոլորտին առնչվող խնդիրներին, հայկական մշակութային ժառանգության պահպանության ու վերականգնման հարցերին։

Կարո Փայլանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել, որ հնարավորությունների սահմանում պատրաստ է իր նպաստն ունենալ բարձրաձայնված խնդիրների լուծման գործում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Առողջ ծերացման արշավ»՝ Վանաձորում

Հաջորդը

Լեհաստանն սկսել է արգելափակոցներ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Առնչվող նյութեր
Սերժ
Դիտել

Սերժ Սարգսյանը բանակցային փաստաթուղթ է հրապարակել

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ներկայացված առաջարկությունների փաստաթղթի առաջին երեք պարբերություններն է ներկայացրել։…
Դիտել

Դատախազը Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդմանը համաձայնություն տալու 3 միջնորդագիր է ներկայացրել ԱԺ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին կետի, հունվարի 20-ին…
Դիտել

Հույս ունենք, որ 2022-ին հնարավոր կլինի Հայաստանում և Արցախում ձևավորել բոլորովին նոր տրամադրություններ. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկում մասնակցել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ կազմակերպված ընդունելությանը: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share