Պետությունը պատերազմի մասնակիցների համար զբաղվածության ծրագրեր է առաջարկում

Ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք ստացած և հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված նախկին զինծառայողներին աշխատանքի տեղավորած գործատուին պետությունը տրամադրում է աջակցություն: Այս մասին տեղեկացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը:

Աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով աշխատավարձից հաշվարկված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,

Միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։

Գործակցություն՝

  • Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ՝ ռազմական գործողություններին մասնակից ավելի քան 100 շահառուի «JavaScript» ծրագրավորման լեզվի մասնագիտական ուսուցման դասընթաց անցնելու հնարավորություն (կրթություն ստանալու և որոշակի գործիքակազմի տիրապետելով)՝ հետագայում աշխատանք գտնելու նպատակով։
  • «Սոֆթ Կոնստրակտ» ՓԲԸ-ի հետ՝ 2020 թ․ ռազմական գործողություններին մասնակցած առնվազն 100 շահառուի համար մասնագիտական ուսուցման կազմակերպման, աշխատանքային պրակտիկայի և աշխատանքի տեղավորման նպատակով։ Մինչ հիմնական աշխատանքի անցնելը՝ ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր ամիս շահառուներին վճարվում է առնվազն 80,000 դրամ։
  • Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ՝ 2020թ․ արցախյան պատերազմի առնվազն 100 մասնակցի և նրանց ընտանիքների մասնագիտական ուսուցման ու վերապատրաստման, աշխատաշուկայում մրցունակության բարձրացման և կայուն զբաղվածության ապահովման նպատակով։
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երեւանի փողոցներից 18 մարդ բերման է ենթարկվել ոստիկանության բաժիններ

Հաջորդը

Իրադրությունը սահմանի ամբողջ երկայնքով հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Մենք շարունակում ենք բախվել նոր տիպի սպառնալիքների. Նիկոլ Փաշինյան

Ղազախստանում միջազգային ահաբեկիչների ներգրավվածության վերաբերյալ տրամադրված տեղեկությունն առաջացնում է անհանգստություն ու մտահոգություն: ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի հունվարի 10-ին կայացած…
Դիտել

Սուրբ Վարդանանց տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

Փետրվարի 8-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Վարդանանց տոնը: Այս առիթով, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share