ՄԱՀՀԻ-ն 44 օրյա պատերազմի վերաբերյալ հերթական զեկույցն է հրապարակել

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ներկայացրել է 44-օրյա պատերազմին վերաբերող հերթական զեկույցը, որտեղ շեշտադրումներ են արված Ադրբեջանի կողմից պատերազմի ընթացքում Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ իրականացված պատերազմական և մարդկության դեմ հանցագործությունների վրա:

2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի և նրա ժողովրդի հանդեպ սանձազերծած ագրեսիան, որն ուղեկցվել է պատերազմական հանցագործություններով, քաղաքացիական բնակչության դիտավորյալ թիրախավորմամբ, գերիների հանդեպ կտտանքներով և արտադատական սպանություններով, ևս մեկ վկայություն են Արցախն իր բնիկ ժողովրդից «մաքրելու» Ադրբեջանի պետական քաղաքականության: Այս մասին հայտարարել է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ  Ստյոպա Սաֆարյանը:

«Այսօր ձեզ ենք ներկայացնում բավական ծանր զեկույց՝ նկատի ունենալով փաստերի դաժանությունը, որոնք կգտնեք այս զեկույցում: Ինչպես գիտեք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայի բացահայտ ու գործուն աջակցությամբ, վարձկան ահաբեկիչների զանգվածային ներգրավմամբ լայնածավալ ագրեսիա սանձազերծեց Արցախի Հանրապետության և հայ ժողովրդի դեմ: Ադրբեջանական ագրեսիան տեղի ունեցավ աշխարհի համար բարդ ժամանակ՝ COVID-19-ի պայմաններում, այն պարագայում, երբ 2020 թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը  աշխարհի բոլոր հատվածներում հրադադարի կոչ էր արել՝ նշելով, որ պետք է դադարեցնել զինված հակամարտությունները և կենտրոնանալ մարդկանց կյանքերի համար մղվող իրական պատերազմի վրա», – ասաց Ստյոպա Սաֆարյանը:

Զեկույցում հստակ փաստերով, հղումներով, ապացույցներով ներկայացվել են Ադրբեջանի կողմից Ժնևի կոնվենցիաների և միջազգային այլ փաստաթղթերի կոպտագույն խախտումները, իրականացված պատերազմական հանցագործությունները, մասնավորապես՝ քաղաքացիական անձանց և քաղաքացիական ենթակառուցվածքների, լրագրողների թիրախավորումը, միջազգային իրավունքով արգելված զինատեսակների համատարած կիրառումը, ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունները, հայկական պատմամշակութային հուշարձանների թիրախավորումը և ոչնչացումը, Թուրքիայի դերակատարումը պատերազմում և վարձկան ահաբեկիչների զանգվածային հավաքագրումը, ֆինանսավորումը և մասնակցությունը:

Հիշեցնենք, որ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը 44-օրյա պատերազմի վերաբերյալ եւս երկու զեկույց էր հրապարակել:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արշակ Կարապետյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ ռազմական կցորդին

Հաջորդը

ՊԵԿ-ում տեղի է ունեցել վարչապետի որոշմամբ ձևավորված փորձագիտական խմբի առաջին հանդիպումը

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս. վարչապետ

Երևանում մեկնարկել է ՀԱՊԿ նիստը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով։ Իր ելույթում վարչապետը նշել…
Դիտել

Հայտնի են Նիդեռլանդների խորհրդարանի ընտրության արդյունքները

Նիդեռլանդների խորհրդարանի ընտրությունների ձայների մոտ 50 տոկոսի հաշվարկը պարզել է, որ վարչապետի պաշտոնակատար Մարկ Ռյուտեի գլխավորած Ազատության և…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share