ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը

2022 թվականի սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00։05-ին, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով 1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի (Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից (Կանոնադրությունն ուժի մեջ է մտել 1945թ. հոկտեմբերի 24-ին, Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1992թ. մարտի 2-ից)), 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա» կետի (պետության զինված ուժերի ներխուժումը կամ հարձակումը այլ պետության տարածք), «բ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության տարածքի ռմբակոծումը կամ պետության կողմից այլ պետության տարածքի դեմ ցանկացած զենքի կիրառումը), «գ» կետի (պետության զինված ուժերի կողմից այլ պետության ցամաքային, ծովային կամ օդային ուժերի կամ ծովային և օդային նավատորմերի վրա հարձակումը) պահանջները, կիրառելով ականանետային-հրթիռահրետանային միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, ինտենսիվ կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքի, Վարդենիսի, Գորիսի, Կապանի, Արտանիշի և Իշխանասարի ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ, հարվածներ են հասցվել նաև քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի և 149-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում է նախաքննություն։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի հետ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը դրական եմ գնահատում. Դենիս Ավտոնոմով (տեսանյութ)

Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դենիս Ավտոնոմովն այսօր մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունը: ԱԳՆ…
Դիտել

Բարձր եմ գնահատում Ձեր ավանդը՝ միտված տարածաշրջանային խաղաղության և կայունության վերականգնմանը․ Փաշինյանը՝ Չեխիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չեխիայի Հանրապետության վարչապետ Պետր Ֆիալային՝ Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև…
Դիտել

Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հուլիսի 18-ին Դիլիջանի թունելը հոսանքազրկվելու է պրոֆիլակտիկ աշխատանքների պատճառով։ Հարգելի վարորդներ‚ հայցում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share