ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը պարզաբանում է տարածել Անդրեա Վիկտորինի հայտարարության վերաբերյալ

ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է. «Այսօր Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի ունեցավ 2023թ․ Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն-Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիս։ Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը հանդես եկան հայտարարություններով և պատասխանեցին լրատվամիջոցների հարցերին։ 2023թ․ փետրվարին Շվեդիան ստանձնել է ԵՄ խորհրդի նախագահությունը և միանում է Եվրոպայի օրվա տարեկան տոնակատարության կազմակերպմանը:

ԵՄ պատվիրակությունը ցանկանում է տրամադրել հետևյալ պարզաբանումը այսօրվա ասուլիսի կապակցությամբ։ ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդների վերաբերյալ հարցի ճիշտ պատասխանը ներկայացնում ենք ստորև։Խնդրում ենք մեր բոլոր մեդիա գործընկերներին օգտագործել այս թարգմանությունը։ Մամուլի ասուլի ամբողջական տարբերակները հայերեն և անգլերեն լեզուներով կհրապարակվեն շուտով.

«Զեկույցները չեն տրամադրվում Հայաստանին։ Դրանք չեն տրամադրվում Ադրբեջանին, և չեն տրամադրվում Հայաստանին։ Սակայն, քանի որ առաքելությանն ուղղորդում են ՀՀ ՊՆ սպաներ, հայկական կողմը լավատեղյակ է, թե ինչ են նրանք [դիտորդները] տեսնում։ Բնական է որ, նրանք չեն կարող լինել ամենուր։ Ուստի, նրանք կարող են միայն դիտորդություն իրականացնել և այնուհետև զեկուցել Բրյուսել: Սակայն նրանք չեն կարող զեկուցել այն, ինչ չեն տեսել։ Ինչը բավականին տրամաբանական գործոն է։ Նրանք ներկա չեն եղել «հողի վրա» վերջին ներխուժման և բախումների ժամանակ․․․ երբ ներխուժումը տեղի ունեցավ։ Սահմանը բավականին երկար է, և գոյություն ունի պարեկության գրաֆիկ։ Միաժամանակ, նպատակն այն չէ, որ նրանք պետք է ներկա լինեն, երբ տեղի են ունենում պատահարներ։ Նրանք դիտորդություն են իրականացնում սահմանի երկայնքով և տեսնում են այն, ինչ տեղի է ունենում սահմանի շուրջ, բայց դա չի նշանակում, որ նրանք հենց այն վայրում են, որտեղ տվյալ պահին ինչ որ բան է տեղի է ունենում»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտե անդամների հետ

Հաջորդը

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին կառաջարկեմ երկրում սկսել քաղաքական կոնսուլտացիաներ․ Արթուր Թովմասյան

Առնչվող նյութեր
Դիտել

Դուշանբեում լրիվ պատահական ստացվեց, երբ վերելակում 3-րդ մարդն՝ իր և Ալիևի հետ, Գրիգորի Հայրապետովն էր․ Փաշինյան

2002թ․ Սադարակի մոտ տեղի է ունեցել Ռոբերտ Քոչարյանի և Հեյդար Ալիևի դռնփակ, դեմ առ դեմ հանդիպումը՝ առանց երրորդ…
Դիտել

Նորավանքի` դեպի երկրորդ հարկ տանող աստիճանների մոտ տեղադրվել են արգելող ցուցանակներ

Հաշվի առնելով վերջին օրերին Նորավանքում տեղի ունեցած դեպքը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանձնարարությամբ, համաձայնեցնելով Առաքելական եկեղեցու Վայոց Ձորի թեմի…
Դիտել

Ստեփանակերտի քաղաքապետարանը հորդորում է խնայողաբար օգտագործել խմելու ջուրը

Ստեփանակերտի քաղաքապետարանի հայտարարությունը. Հարգելի՛ ստեփանակերտցիներ, ինչպես արդեն գիտեք՝ մայրաքաղաքը սնուցող գետերի պաշարներն օդի բարձր ջերմաստիճանի պատճառով վերջին օրերին…
Դիտել

Մի շարք ավտոճանապարհներ դժվարանցանելի են

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share