Խաչատուրովը ձերբակալվել է փողերի լվացման մեղադրանքով

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացում) համար. միջնորդությունը հսկող դատախազի կողմից բավարարվել է: 

Նույն օրը մեղադրանք է ներկայացվել Գ.Խ.-ին. վերջինս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 111-րդ հոդվածով սահմանված հիմքով, այն է՝ ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, ձերբակալվել է. այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թուրքիայում 9 բալանոց երկրաշարժ է եղել

Հաջորդը

Իրանը պատրաստ է Թեհրանում «3+3» ձևաչափով հանդիպում անցկացնել. Աբդոլահիան

Առնչվող նյութեր
Դիտել

Վովայի Արշակը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Սարգսյանը մերժել է Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության 5-րդ բաժնի պետի պաշտոնը…
Դիտել

Զինվորական կացարանի հրդեհի գործով կարևոր քննչական գործողություն է տեղի ունեցել. Նորայր Նորիկյան

Զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների լիազոր ներկայացուցիչ, փաստաբան Նորայր Նորիկյանը տեղեկացրել է, որ երեկ դեպքի վայրում տեղի է…
Դիտել

Ադրբեջանի փոխանցված մարմինների նույնականացման գործընթաց է սկսվել

Ինչպես արդեն տեղեկացվել է, նոյեմբերի 28-ին հակառակորդի կողմից հայկական կողմին է վերադարձվել 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի…
Դիտել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հանդիպել է Ավստրիայի կոռուպցիայի դեմ պայքարի դաշնային բյուրոյի ղեկավար կազմի հետ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի պատվիրակությունը կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի գլխավորությամբ  դեկտեմբերի 14-ից 15-ը երկօրյա աշխատանքային այցով եղել է Ավստրիայի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share