Խախտվել է հայ գերիների կյանքի իրավունքը. ՄԻԵԴ-ը վճիռներ է հրապարակել

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Վճիռները հրապարակվել են ՄԻԵԴ-ի կայքում:

Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները:

ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Բաքվին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազարական եվրո:

77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի թունավորումը:

Իսկ Կարեն Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը եւ հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, իսկ արդեն հաջորդ օրը հայտարարել էր, որ նա մահացել է սրտի կաթվածից:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի ՀՀ հարցերով համազեկուցողներին

Հաջորդը

Կայացել է հարավկովկասյան տարածաշրջանի ԱՄՆ առաքելությունների ղեկավարների համաժողովը

Առնչվող նյութեր
Դիտել

Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները վերսկսվել են

Վերսկսվել է պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները: Փրկարարական մեկ ջոկատով որոնումներն այսօր շարունակվում են Ադրբեջանի վերահսկողության…
Դիտել

ՊԵԿ նախագահը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցներիդեմ պայքարի և իրավապահ գործակցության ծրագրի տնօրենի հետ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցներիդեմ պայքարի և իրավապահ գործակցության ծրագրի տնօրեն…
Դիտել

Պլաստմասե տարաներում հայտնաբերվել է կանեփ տեսակի 8 բույս

Հունիսի 15-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ ստացված տեղեկություններն իրացնելիս, նույն օրը զննության են ենթարկել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share