Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ. Պուտին

Ոչ ոք շահագրգռված չէ Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի զարգացմամբ՝ ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ռուսաստանը որոշակի դեր է խաղացել այս շատ լուրջ ճգնաժամի կարգավորման գործում: Ոչ ոք շահագրգռված չէ, որ այն զարգանա՝ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը, առավել եւս` Լեռնային Ղարաբաղի բնակիչները: Քանի որ հարցի մյուս կողմն այն է, որ եթե ապրենք խաղաղ և բարեկամաբար, այդ դեպքում մենք պայմաններ կստեղծենք մարդկանց կյանքի բարելավման համար ոչ միայն անվտանգության ոլորտում, ես նկատի ունեմ տնտեսական զարգացումը, սոցիալական զարգացումը, ինչը, իհարկե, Ղարաբաղում մարդկանց ամենաշատն է պետք», – ասել է Պուտինը:

Պուտինը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ կուտակվել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ենթակառուցվածքների վերականգնման ու Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների սահմանազատման հետ:

«Մենք ամեն ինչ անելու ենք տարածաշրջանում նորմալ հարաբերությունները վերականգնելու համար», – նշել է է Պուտինը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատվաստման որևէ բարդացման դեպք չունեցանք. Նիկոլ Փաշինյան

Հաջորդը

Հուլիսի 1-ից կոմպակտ դասի նոր ավտոբուսներով կգործարկվի հ.97 երթուղին

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ վարչապետն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության ներկայացուցիչներին՝ գործադիր տնօրեն Զավեն Խանջյանի գլխավորությամբ: Այս մասին…
Դիտել

Ադրբեջանական զինծառայողների արարքները շարունակում են խախտել Հայաստանի եւ ՀՀ-ում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքները․ՄԻՊ

Որոտանի ճանաարհին Ադրբեջանական զինված ծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիական բնակչության ու ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share