Արարատ Միրզոյանի հանդիպումը Լուիս Բոնոյի հետ

Մայիսի 26-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Լուիս Բոնոյին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել են այդ ուղղությամբ վերջին շրջանում անցկացված բանակցություններում քննարկված և դեռ փոխհամաձայնեցման ենթակա հարցերին:

Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Զանգեզուրի միջանցքի» շահառուների երազանքն անկատար կմնա

Հաջորդը

Հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հանդիպման օրակարգում խաղաղության համաձայնագրի ստորագրում ներառված չէ. ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

Դեմ չեն սահմանագծման աշխատանքների համար հիմք վերցնել 1975թ․ քարտեզները․ վարչապետ (տեսանյութ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոլդովա կատարած աշխատանքային այցի շրջանակում ռումինահայ դիվանագետ, առևտրական գործիչ Մանուկ Բեյի պալատում հանդիպում է ունեցել…
Դիտել

Արցախի ԱԱԾ հայտարարությունը

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրը իրականությանը չի համապատասխանում։ Նշված է Արցախի ԱԱԾ տարածած…
Դիտել

Պետք է հաշվի առնել հակամարտության պատմական, իրավաքաղաքական ամբողջ նախապատմությունը. Մարուքյան

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Թվիթերի» իր միկրոբլոգում գրել է. «Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ իրավաքաղաքական պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի,…
Դիտել

Տեղի է ունեցել հեռախոսազրույց Հայաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների միջև

Սեպտեմբերի 17-ին ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ։ Այս մասին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share