Ավտոճանապարհների վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ

Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իրականացված Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման ծրագրի շրջանակում ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների մի շարք վթարավտանգ տեղամասերում կատարվել են բարելավման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Մասնավորապես, վթարավտանգ կետերի վերացման աշխատանքներ են տարվել Հ-15, /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի երկու տեղամասերում։ Հ-15, /Մ-5/ (Նորապատ) – Արգավանդ – /Մ-3/ (Վարդանաշեն) և Տ-3-15, /Հ-15/ – Ալաշկերտ (Տ-3-14) ավտոճանապարհների փոխհատումում վերականգնվել է երթևեկելի մասը, տեղադրվել են անվտանգության էլեմենտներ (ճանապարհային նշաններ,  զգուշացնող մակետներ, աղմկող շերտեր, նշագծում)։ 

Հիմնանորոգվել է նաև Հայկավան բնակավայրի կամուրջը, լայնացվել է երթևեկելի մասը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը հորդորում է քաղաքացիներին խնամքով վերաբերվել իրականցված աշխատանքներին, չվնասել անվտանգության մակետները. դրանք տեղադրված են բնակավայրերում վարորդների զգոնությունը բարձրացնելու և վրաերթերը կանխարգելելու նպատակով։ Կոչ ենք անում նաև հետևել երթևեկությունը կարգավորող ճանապարհային նշաններին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ՊՆ-ն հերքում է

Հաջորդը

Մ23 տարեկանների հավաքականի ըմբիշները Եվրոպայի առաջնությունում 6 մեդալ են նվաճել

Առնչվող նյութեր
Դիտել

Հայոց Հովվապետը Սուրբ Գեղարդով օրհնել է ժողովրդին

Դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը: Դեռևս…
Դիտել

Դատախազության և իրավապահ կառույցների համագործակցությունը պետք է ուղղված լինի քրեական վարույթների քննության արդյունավետությանը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունիսի 13-ին Կոտայքի մարզի դատախազությունում անցկացրել է խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացրել է…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share