Զախարովան «նեղացել է» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադսրձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ու Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին՝ ուղղված երկու երկրների ցուցարարներին, ու համեմատություն է անցկացրել՝ մեղադրելով ԱՄՆ-ին կողմնապահության մեջ․

«ԱՄՆ-ն ակտիվորեն աջակցում է Վրաստանում տեղի ունեցող անկարգություններին, սակայն չի դատապարտում Հայաստանի իշխանություններին՝ ցույցերը ճնշելու համար»․ այս մասին հինգշաբթի իր «Telegram» ալիքում գրել է Զախարովան։ 

«Ահա և ամբողջ դեմոկրատիան. մի դեպքում Վաշինգտոնն իր դեսպանատան միջոցով հայտարարում է, որ հանրահավաքները պետք է անցկացվեն ամենայն պատասխանատվությամբ և չի դատապարտում իշխանություններին՝ դրանք ճնշելու համար, իսկ մյուս դեպքում՝ ակտիվորեն աջակցում է անկարգություններին՝ որոնք կազմակերպվել են արևմտյան օտարերկրյա գործակալների կողմից։ Հենց այդ կանոնների վրա հիմնված աշխարհակարգի հստակ պատկերացումն է, որտեղ Միացյալ Նահանգները, ձեռքի շարժումով, տվյալ պահի հանգամանքներից ելնելով, փոխում է ցանկացած «կանոն»՝ իրեն հարմարեցնելու համար», – գրել է Զախարովան։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Թույլ չենք տալու, որ կղերաֆեոդալական էլիտան ԼՂ ժողովրդին փորձի օգտագործել իր կլանային նպատակների համար․ Փաշինյան

Հաջորդը

Հոգևորականը կոնկրետ անելիք ուներ, ու բախումներ հրահրվեցին նրա կողմից․ Քոչարյան

Առնչվող նյութեր
Դիտել

Իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի գլխավոր համագումարը

Հունիսի 14-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում իր աշխատանքներն է սկսել Եվրոպայի Եկեղեցիների Կոնֆերանսի (ԵԵԿ) գլխավոր համագումարը՝ «Աստծո օրհնության ներքո՝…
Դիտել

Հայաստանը կրկին հումանիտար օգնություն է ուղարկել Թուրքիա

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանը շարունակում է մարդասիրական օգնություն ուղարկել երկրաշարժից տուժած շրջաններ։…
Դիտել

Առաջադրվելու եմ վարչապետի թեկնածու․ Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ 2026թ. ընտրություններին առաջադրվելու է  վարչապետի թեկնածու․…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share