Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և արտաքսել նրա դիվանագիտական ներկայացուցիչներին․ «Հայկական Շարժում» հայտարարություն է տարածել

Հայկական Շարժումը կոչ է անում սփյուռքին ուժեղացնել իր միջազգային արշավը բելառուսական բռնապետի դեմ։ Պահանջվում է անհապաղ խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ :

«Հայկական Շարժումը խստորեն դատապարտում է բելառուսական բռնապետ Ալեքսանդր Լուկաշենկոյի վերջին հայտարարությունները, որտեղ նա պնդել է, որ «հայերն ոչ ոքի պետք չեն»: Մեր ժողովրդի նկատմամբ այս բացահայտ անհարգալից վերաբերմունքը, զուգորդված Բելառուսի ռազմական աջակցությամբ Ադրբեջանին Հայաստանի դեմ հակամարտությունում, ստիպում է մեզ պահանջել կտրուկ միջոցներ հայկական իշխանություններից:

Մենք պահանջում ենք.

Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և արտաքսել նրա դիվանագիտական ներկայացուցիչներին:

Դադարեցնել երկկողմանի համաձայնագրերը Հայաստանի և Բելառուսի միջև։

Արգելել բելառուսական պաշտոնյաներին մուտք գործել Հայաստանի տարածք։

Հայաստանը դուրս բերել ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից և ԱՊՀ-ից։

Բացի այդ, Հայկական Շարժումը կոչ է անում սփյուռքին օգտագործել իր ողջ soft power-ը՝ միջազգային արշավ իրականացնելու բելառուսական բռնապետի գործողությունները դատապարտելու և հայ ժողովրդի ձայնը համաշխարհային բեմում լսելի դարձնելու համար»,- նշված է «Հայկական Շարժում» հայտարարությունում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով 

Հաջորդը

Մանրամասներ Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցից

Առնչվող նյութեր
Դիտել

Այլ երկրից տարածքային պահանջ ոչ միայն չունենք այլ չենք ունենալու  երբևէ․ Նիկոլ Փաշինյան

Մեր պատասխանատվությունը պատմական այս ժամանակաշրջանում ունի և կարող է ունենալ  միայն մեկ արտահայտություն՝ դա խաղաղությունն է, ինչը նշանակում…
Դիտել

Անահիտ Մանասյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների նորընտիր հանձնակատարի հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ստրասբուրգ կատարած աշխատանքային այցի շրջանակներում հուլիսի 1-ին հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների…
Դիտել

Ծառատունկ Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում

Ալբերտ Ազարյանի անվան ՕՀՄՄ մարզադպրոցի փոխտնօրեն Պավել Քրտաշյանը ծառատունկ էր կազմակերպել Ալբերտ Ազարյանի կիսանդրիի հարակից պուրակում։ Ծառատունկին մասնակցել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share