Խիստ կարևոր է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը. ՄԻՊ-ի ուղերձը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ :

«Հունիսի 20-ին ամբողջ աշխարհը նշում է Փախստականների համաշխարհային օրը։

Ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանությունը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության կարևորագույն ուղղություններից է, որն իրականացվում է ինչպես ամենօրյա աշխատանքային գործունեության, այնպես էլ տարեկան հաղորդումների և արտահերթ զեկույցների, միջազգային և ներպետական կառույցների հետ համագործակցության, իրազեկվածության բարձրացման միջոցառումների և այլ ձևաչափերով ոլորտային խնդիրների բարձրաձայնման միջոցով։ Այս համատեքստում խիստ կարևոր է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը։

Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ է ներգրավված բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության աշխատանքներում և վերաբերելի խնդիրները անընդհատ է բարձրաձայնում ինչպես միջազգային գործընկերների, այնպես էլ պետական իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում։

Խորը ցավով պետք է արձանագրել, որ արդի ժամանակաշրջանում փախստականների թիվն ահագնացող չափերի է հասնում։ Ավելին, 2023 թվականին ադրբեջանական գործողությունների արդյունքում վատ վերաբերմունքի տարատեսակ դրսևորումների զոհ դարձավ և բռնի տեղահանվեց Լեռնային Ղարաբաղի ամբողջ էթնիկ հայ բնակչությունը։

Վերը շարադրվածը նկատի ունենալով` օրախնդիր է նշված բնագավառում իրավունքների պաշտպանության կառուցակարգերի վերանայումը և կատարելագործումը: Այս համատեքստում լիազոր մարմինները պետք է լրջագույն ջանքեր գործադրեն իրավունքի գերակայության ապահովման, բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների իրավունքների պաշտպանության և խախտված իրավունքների վերականգնման, իրազեկման աշխատանքների իրականացման, միջազգային իրավական փաստաթղթերով ստանձնած պարտավորությունների անխոչընդոտ իրականացման հարցերում:

Պետական մարմինները, քաղաքացիական հասարակությունը, մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող ազգային և միջազգային կառույցները պետք է համախմբվեն այն գաղափարի շուրջ, որպեսզի բռնի տեղահանված անձանց, ապաստան հայցողների և փախստականների համար լիարժեքորեն երաշխավորվեն իրենց կարգավիճակից բխող բոլոր իրավունքները»:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՄՆ փոխպետքարտուղարը ընթրել է Հայաստանում Ֆրանսիայի, ԵՄ ու Հնդկաստանի դեսպանների հետ

Հաջորդը

ՀՀ ԱԽ քարտուղարը և Ֆրանսիայի նախագահի խորհրդականն անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին

Առնչվող նյութեր
Դիտել

Ընդդիմության առաջարկով «Հայաքվեի» նախագծի քննարկումը հետաձգվեց

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «Հայաքվե» նախաձեռնության առաջարկած օրինագծի քննարկումը։  Նախագիծը լրամշակելու առաջարկով հանդես եկավ…
Դիտել

ՌԴ-ն պատրաստ է ցանկացած պահի դադարեցնել ռազմական գործողությունը. Պեսկով

Ռուսաստանը Ուկրաինայից պահանջում է դադարեցնել իր ռազմական գործունեությունը, սահմանադրորեն գրանցել իր չեզոք կարգավիճակը, ճանաչել Ղրիմը որպես Ռուսաստանի մաս,…
Դիտել

Խոշոր չափերով կաշառք ստանալու համար ձերբակալվել է 4 անձ, այդ թվում` ՊԵԿ պաշտոնյա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում փաստական տվյալներ…
Դիտել

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն

Փետրվարի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ խաղաղապահ բրիգադի «Զառ» ուսումնական կենտրոն, որտեղ ամենօրյա մարտական,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share