Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել աղմկահարույց օրինագծին

Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովը երրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

Կանոնակարգի համաձայն՝ երրորդ ընթերցմամբ օրինագծում նախատեսվում էին խմբագրական փոփոխություններ։ Ոչ ոք խմբագրական բնույթի դիտողություններ չի ունեցել, և նախագիծը երրորդ ընթերցման համար ուղարկվել է լիագումար նիստի քննարկման։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդները հերթական հանրահավաքն են անցկացնում մայիսի 12-ից։ Նրանք խորհրդարանին են մոտեցել Ռուսթավելի պողոտայով և գիշերը մնացել այնտեղ, որպեսզի մայիսի 13-ի առավոտյան պատգամավորներին խանգարեն սկսել նախաձեռնության երրորդ ընթերցմամբ քննարկումն իրավական հարցերի հանձնաժողովի նիստում։ Մայիսի 13-ի առավոտյան ոստիկանությունը ցուցարարներին հեռացրել է խորհրդարանի ծառայողական մուտքերից: Ձերբակալվել է 20 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Վրաստանի խորհրդարանը մայիսի 1-ին երկրորդ ընթերցմամբ հավանություն է տվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծին։ Դրա դեմ հանդես են եկել նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ընդդիմությունը և արևմտյան դիվանագետները, որոնք այն համարում են խոչընդոտ Եվրամիությանը հանրապետության ինտեգրման համար։ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ օրինագծի նպատակը  երկրի ակտիվ քաղաքացիական հասարակության խաթարումն է:

Իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները պնդում են, որ օրինագիծը ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների՝ արտասահմանից ֆինանսավորման թափանցիկության ապահովմանը։ Զուրաբիշվիլին ասել է, որ վետո կդնի օրինագծի վրա, եթե այն ընդունվի բոլոր երեք ընթերցումներով:

Ապրիլի 15-ից Թբիլիսիում ընդդիմությունն ու քաղաքացիական ակտիվիստները ցույցեր են անցկացնում՝ ընդդեմ օրենքի ընդունման։ Մի քանի անգամ ցույցերը վերաճել են բախումների․ Վրաստանի խորհրդարանի մոտ ցուցարարներին ցրելու համար իրավապահներն օգտագործել են արցունքաբեր գազ և ջրանետիչներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում ընթանում է Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

Առնչվող նյութեր
Դիտել

Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ

Հինգշաբթի օրը Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանի անդամները ընդունել են իրավականորեն ոչ պարտադիր բանաձև, որը ԵՄ-ին կոչ է…
Դիտել

Սամվել Բաբայանն արձագանքել է ԼՂ նախկին դատախազին

ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել ԼՂ նախկին գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանի հայտարարությունների առնչությամբ։…
Դիտել

Ռուսաստանը շահագրգիռ է Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմամբ․Լավրով

Մոսկվայում մեկնարկել է Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի ու Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Հանդիպմանը Լավրովը հայտարարել է,…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share