Վարդան Այվազյանից պահանջվում է բռնագանձել շուրջ 50 մլն դոլար և անշարժ գույքեր

Հակակոռուպցիոն դատարանը 2024 թվականի մայիսի 23-ին վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել՝

  • 3 անշարժ գույք.
  • 2 տրանսպորտային միջոց.
  • 8 իրավաբանական անձանցում մասնակցություններ, բաժնեմասեր և բաժնետոմսեր.
  • 2 տրանսպորտային միջոցի միջին շուկայական արժեքին համարժեք գումար.
  • 2 մլրդ 632 մլն 342 հազար դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել.
  • 18 մլրդ 593 մլն 643 հազար դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամտի մնացորդ.
  • Շուրջ 101 մլն դրամի չափով տրված փոխառության պահանջի իրավունք:
Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Քաղաքական ուժերը օգտագործում են արցախցիների հոգեվիճակը․ Գևորգ Առստամյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հաջորդը

Եկեղեցուն հարկելու նախագիծ ՊԵԿ-ում չեն նախապատրաստում

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոմեքենան գլորվել է ձորը․ կան տուժածներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ին, ժամը 02:01-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել,…
Դիտել

Բենզինի գործող գներն արտահայտում են օբյեկտիվ իրականությունը. ՄՊՀ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ ՄՊՀ-ն մշտապես ուշադրության կենտրոնում է պահում բենզինի շրջանառության ոլորտը։ Հանձնաժողովը…
Դիտել

Հույս ունենք, որ արդեն բարեկեցության աճի ռեժիմի մեջ մտնելու հնարավորություն կունենանք.Նիկոլ Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ աշխատատեղերի ու աշխատավարձերի ցուցանիշներին։ «Պետք է ընդգծեմ, որ 2021 թվականի դեկտեմբերին…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share