Վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ

Թեհրանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Մոխամմադ Մոխբերի հետ:

Վարչապետ Փաշինյանն իր և ՀՀ պատվիրակության անունից խորը ցավակցություն է հայտնել Իրանի նախագահի պաշտոնակատարին, նախագահի տեղակալներին, կառավարության անդամներին և Իրանի ողջ ժողովրդին:

Վարչապետն ընդգծել է, որ Էբրահիմ Ռայիսիի, Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի վախճանը ողբերգություն է, և Հայաստանն ու հայ ժողովուրդը վշտակցում ու կիսում են բարեկամ Իրանի ողջ ժողովրդի ցավը:

Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ոչ միայն գործընկերային, այլ նաև ջերմ բարեկամական կապեր ունեին, որն ինքնին արտացոլվում էր Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Վարչապետը հույս է հայտնել, որ Էբրահիմ Ռայիսիի հետ նախանշված ծրագրերը, ինչպես նաև երկու երկրների միջև հարաբերությունների դրական միտումը կշարունակվի:

Իրանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ վարչապետի ներկայությունն իրենց գոտեպնդում և ուժ է տալիս այս դժվարին օրերին: Նրա խոսքով` տեղի ունեցած աղետը ցնցել է Իրանի ողջ ժողովրդին և իրենք խորապես գնահատում են, որ բարեկամական Հայաստանը այսօր կիսում է իրենց վիշտը:

Մոխամմադ Մոխբերը վստահեցրել է, որ Էբրահիմ Ռայիսիի հետ ՀՀ վարչապետի նախանշած բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կկրեն շարունակական բնույթ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Գլխավոր դատախազությունը պահանջում է Վիգեն Սարգսյանից բռնագանձել ԱՄՆ-ում գտնվող բնակելի տարածքը, Երևանի կենտրոնում գտնվող անշարժ գույքը և դրամական միջոցներ

Հաջորդը

Երևանի հասարակական տրանսպորտը սկսել է աշխատել բնականոն հունով

Առնչվող նյութեր
Դիտել

Կոչ եմ անում ողջ հասարակությանը համախմբվել ու հանգստություն ցուցաբերել․ Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից՝ Ստեփանակերտ-Գորիս մայուղու փակմանը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ադրբեջանական կողմն արդեն երկրորդ անգամ…
Դիտել

Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակեց որոշումը

Սահմանադրական դատարանն այսօր հրապարակեց 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության…
Դիտել

ԵՄ-ն լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին. Տոյվո Կլաար

Եվրամիությունը լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների գործընթացին և համապարփակ ու տևական կարգավորման նպատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share