Վարազդատ Լալայանը՝ օլիմպիական փոխչեմպիոն

Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամ, 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, Աշխարհի գավաթակիր գերծանր քաշային Վարազդատ Լալայանը Փարիզում անցկացվող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում երկամարտի 467 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալը: Բրոնզե մեդալի արժանացավ Բահրեյնը ներկայացնող Գոռ Մինասյանը (461 կգ): Օլիմպիական չեմպիոնի տիտղոսը նվաճեց Լաշա Տալախաձեն (470 կգ):

Գերծանր քաշայինների մրցելույթում հիմնական պայքարը, ինչպես միշտ, ծավալվել էր հայ ծանրորդներ Վարազդատ Լալայանի, Գոռ Մինասյանի (Բահրեյն) և վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեի միջև:

Լալայանը պոկում վարժությունում 2 հաջող մոտեցում կատարեց և կարողացավ գլխավերևում պահել 215 կգ ծանրաձողը: Նույնքան հաջող մոտեցումներով առաջին տեղը զբաղեցրեց գլխավերևում 216 կգ ծանրաձողը պահած Գոռ Մինասյանը, իսկ Տալախաձեն 215 կգ արդյունքով 2-րդն էր:

Հրում վարժությունում Լալայանը 2 հաջող մոտեցում կատարեց և գլխավերևում ֆիքսեց 252 կգ ծանրաձողը: Գոռ Մինասյանը ընդամենը 1 հաջող մոտեցում կատարեց և ֆիքսեց 245 կգ-ը: Լաշա Տալախաձեն 255 կգ ծանրաձողը հրեց:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Հայաստանի օլիմպիական հավաքականի մյուս ծանրորդներից Եվրոպայի չեմպիոն, երիտասարդների աշխարհի կրկնակի չեմպիոն, 102 կգ քաշային ծանրորդ Գարիկ Կարապետյանը երկամարտի 398 կգ արդյունքով զբաղեցրել է 4-րդ տեղը (186+212 կգ):

89 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանն էլ զբաղեցրել է 7-րդ տեղը՝ երկամարտում ցույց տալով 370 կգ արդյունք (170+200 կգ):

Այսպիսով՝ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի օլիմպիական թիմի համար ավարտված են, մենք ունենք 4 մեդալ. մեր թիմի կազմում ավելի վաղ արծաթե մեդալներ էին նվաճել նաև մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, բրոնզե մեդալակիր էր դարձել ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Արթուր Ալեքսանյանի եզրափակչի արդյունքը

Հաջորդը

Խոշոր վթար Երևանում. կա 17 վիրավոր

Առնչվող նյութեր
Դիտել

Էմանուել Մակրոնը ժամանել է Հնդկաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել է Հնդկաստան։ Մակրոնը մայրաքաղաք Դելիում մասնակցելու է Հնդկաստանի օրվա տոնակատարությանը: Նա, որպես գլխավոր…
Դիտել

Քննարկվել են Սևանա լճի հարակից հատվածների զբոսաշրջային հնարավորությունները

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը Գեղարքունիքի մարզում գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների հրավերով մասնակցել է տարբերվող ձևաչափով քայլարշավ-քննարկման՝…
Դիտել

Արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը տեղեկացնում է, որ արձանագրվել է նորատունկ ծառերի վնասման հերթական դեպքը։  «Հարկ ենք…
Դիտել

ՀՀ-ում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական վտանգներ. ԱԱԾ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա են զանգվածային անկարգությունների կազմակերպման և իրականացման իրական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share