Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայում Թուրքիայի դեսպանը հուլիսի 4-ին կանչվել է ԱԳՆ-ն՝ թուրք ֆուտբոլիստ Մերիհ Դեմիրալի՝ Եվրոպայի առաջնությունում Ավստրիայի դեմ գոլ խփելուց հետո արած ժեստի պատճառով։

Այս մասին հայտնելէ Der Spiegel ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցչին։

Հուլիսի 3-ին Թուրքիայի հավաքականը Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչում 2։1 հաշվով հաղթել էր Ավստրիայի ընտրանուն։ Դուբլի հեղինակ Դեմիրալը երկրորդ գոլից հետո ցույց էր տվել «գորշ գայլերի» ժեստը, որն արգելված է Գերմանիայում։

Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարել է «ՈւԵՖԱ-ի (Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միություն) կողմից այս հետաքննության անթույլատրելիության» մասին և Գերմանիայի իշխանությունների վերաբերմունքը բացատրել «քաղաքական դրդապատճառներով և այլատյացությամբ»:

ՈւԵՖԱ-ն հետաքննություն է սկսել թուրք պաշտպան Մերիհ Դեմիրալի դեմ՝ «գորշ գայլերի» ժեստերի պատճառով։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը

Հաջորդը

ՄԻՊ ուղերձը ՀՀ սահմանադրության օրվա առիթով

Առնչվող նյութեր
Դիտել

Ավտոբուսի 10 վարորդ մեկնել է Գերմանիա՝ վերապատրաստման

Երևանի ավտոբուսային պարկը շուտով կհամալրվի նոր շարժակազմով: Վարորդների հավաքագրումն ընթացքի մեջ է: Արդեն իսկ գրանցվել է 275 վարորդ:…
Դիտել

Արդեն երկու ժամ Սոթքի ուղղությամբ մարտերը շարունակվում են

Ժամը 08:00-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են հրետանային և ականանետային միջոցներից կրակը Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի…
Դիտել

Միանգամայն տրամաբանական կլիներ դրանք հնչեցնել․ Զախարովան արձագանքել է Փաշինյանին

Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ անդամ 2 երկրի թշանամական…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share