ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սեռական բնույթի բռնի գործողություններ Երևանում․ Արաբկիրի ոստիկանների բացահայտում

Դեկտեմբերի 21-ին, գիշերվա ժամը 2.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել մի կին։ Ըստ նրա՝ մոտ երեք ժամ առաջ ավտոբուսում անհայտ անձը ձեռքը դրել է իր ուսին և ոտքին, ինքն էլ նրա ձեռքը հրել և Ազատության պողոտայում իջել է ավտոբուսից, քայլել դեպի Նաիրի Զարյան փողոց, որտեղ նույն տղամարդը հարձակվել է իր վրա, բռնել դեմքը և ձեռքերը՝ պատճառելով ֆիզիկական ցավ և, իր կամքին հակառակ, փորձել է համբուրել, նաև ձեռք է տվել մարմնի տարբեր մասերին:

Դեկտեմբերի 23-ին Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ արարքը կատարել է Բյուրեղավան քաղաքի 36-ամյա բնակիչը։ Նույն օրը նա Բյուրեղավանում հայտնաբերվել, ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:

Տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արաբկիրի քննչական բաժին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

էլեկտրաէներգիայի սակագինը բնակչության համար կմնա անփոփոխ

Հաջորդը

Հանրապետության առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում

Առնչվող նյութեր
Դիտել

Երևանում առաջին անգամ կկայանա «Սանսեթ Բուլվար» մյուզիքլի պրեմիերան

Առաջին անգամ, ապրիլի 6-ին Երևանում կկայանա Լեգենդար մյուզիքլի ՝ «Սանսեթ Բուլվար»-ի պրեմիերան։ Ապրիլի 6-12-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային…
Դիտել

Մանրամասներ ԼՂ և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից

Ադրբեջանի նախագահի աշխատակազմը մանրամասներ է հայտնել Խոջալու քաղաքում Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների այսօրվա հանդիպումից։ Ըստ այդմ, հանդիպման ժամանակ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share