Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և ԻԻՀ նորընտիր նախագահի հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Թեհրանում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԻԻՀ նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հանդիպումը:

Հանդիպմանն Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին հրավերն ընդունելու և աշխատանքային այցով Իրան ժամանելու համար: Մասուդ Փեզեշքիանը հավելել է, որ Իրանը կարևորում է բարեկամ Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների շարունակական զարգացումը։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Մասուդ Փեզեշքիանին ջերմ հյուրընկալության համար ու ևս մեկ անգամ շնորհավորել նրան ԻԻՀ նախագահ ընտրվելու առթիվ։ Վարչապետն ընդգծել է, որ Իրանի հետ բազմակողմանի համագործակցությունը մեր երկրի համար ունի կարևոր նշանակություն, որը խարսխված է փոխադարձ հարգանքի և ըմբռնման վրա։

Մասուդ Փեզեշքիանը վերահաստատելով նախկինում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ նշել է. «Մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը, պատմական և մշակութային սերտ առնչությունները հիմք են հանդիսանում երկկողմ փոխգործակցությունն առավել զարգացնելու համար։ Մենք պատրաստակամ ենք համատեղ ջանքերով շարունակելու մեր երկխոսությունը և առավել հարստացնելու երկկողմ համագործակցության օրակարգը»:

«Այն, որ այսօր ես այստեղ եմ, վկայում է Հայաստանի և ԻԻՀ-ի միջև ամենաբարձր մակարդակով հարաբերությունները խորացնելու, համագործակցությունն ամրապնդելու մեր հանձնառությունը»,– նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա սկզբունքները՝ միտված տարածարջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը:

ԻԻՀ նորընտիր նախագահը կարևորել է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ուղղությամբ հետևողական ջանքերը։

Մասուդ Փեզեշքիանը նշել է, որ Իրանի համար առանցքային նշանակություն ունի տարածաշրջանում խաղաղության պահպանումը, հավելել, որ իրանական կողմը ևս անհրաժեշտ է համարում բոլոր հարցերը երկխոսության միջոցով կարգավորելը։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է իրանական կողմի ներգրավվածությունը Հյուսիս-հարավ ավտոմայրուղու, մասնավորապես, Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման գործում։ Ընդգծվել է նաև Հայաստան-Իրան սահմանային անցակետի արդիականացման ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը:

Հայաստանի և Իրանի ղեկավարները քննարկել են առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, նաև անդրադարձել են առողջապահության, նորագույն տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համատեղ նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցերի:

Մասուդ Փեզեշքիանն նշել է, որ մասնավոր այցով եղել է ՀՀ-ում և մեր երկրից ու ժողովրդից ունի ջերմ տպավորություններ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունները։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բաղրամյան պողոտայում հունիսի 12-ին դեպքերով հարուցված վարույթով 16 անձի մեղադրանք է ներկայացվել

Հաջորդը

Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հինգերորդ հանդիպումը կայացել է սահմանային անցակետում

Առնչվող նյութեր
Դիտել

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 16։00 դրությամբ, Ճամբարակի, Վանաձորի, Գորիսի և Կապանի տարածաշրջաններում, Սարավանի…
Դիտել

ՀՀ-ն Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու շուրջ չի բանակցում

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մանրամասներ է հայտնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացից։ Ըստ Միրզոյանի՝ մի…
Դիտել

«Հաստատում ենք Հայաստանին օգնություն ցուցաբերելու պատրաստակամությունը». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հաստատում է Երևանին հնարավոր օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը՝ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում ՀԱՊԿ դիտորդական…
Դիտել

Արարատ Միրզոյանը ԵԱՀԿ նախագահին մանրամասներ է ներկայացրել ԼՂ-ում առկա իրադրության վերաբերյալ

Երեւանում կայացել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share