Շիրակի մարզում ներկա պահին աղետավտանգ իրավիճակ չկա

Արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, Աշոցք համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանը, մարզպետի աշխատակազմի, փրկարար ծառայության, համայնքային պատասխանատուները, այսօր եղել են մի շարք ջրամբարներում դիտարկելու եղանակային պայմաններով պայմանավորված ընդհանուր իրավիճակը։

Պատասխանատուները եղել են Թավշուտի ջրամբարում, Արփի լճում, Աշոցք-Կարմրավան հատվածում, ջրամբարների պատասխանատուների հետ տեղում ծանոթացել իրավիճակին, հորդառատ անձրևներից հետո ջրի քանակին, լցվածությանն ու դրանից ենթադրվող հետագայում ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր։

Զեկուցվել է, որ ներկա պահին աղետավտանգ իրավիճակ մարզում չկա։

Մարզպետը հանձնարարել է մարզի բոլոր համայնքների ղեկավարներին լինել առավել զգոն, արտակարգ իրավիճակների համայնքային հանձնաժողովները պատրաստի վիճակի պահել, համապատասխան բոլոր կառույցներին իրականացնել պարտականություններից և լիազորություններից բխող անհրաժեշտ միջոցառումներ:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բագրատ Գալստանյանն այլևս հոգևորական չէ

Հաջորդը

ՀՀ ՔԿ-ն նախազգուշացնում է, որ օրենքով սահմանված իր գործառույթների շրջանակներում ձեռնարկելու է անհրաժեշտ բոլոր իրավաչափ միջոցները

Առնչվող նյութեր
Դիտել

Հնդկաստանի քաղաքացու սպանության դեպքը բացահայտվեց. ՔԿ

ՀՀ քնչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում…
Դիտել

Օձեր են հայտնաբերվել մի շարք քաղաքներում

Հունիսի 4-5-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 12 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:…
Դիտել

Արցախում ռուսերենը դարձավ պաշտոնական լեզու

Արցախի ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց ռուսերենին պաշտոնական կարգավիճակ տալու մասին օրենքը։ Քվերակությանը մասկացել է 29 պատգամովոր։ 27…
Դիտել

Արմեն Գրիգորյանը Հիքմեթ Հաջիևի հետ մասնակցել է պանելային քննարկման

Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ GLOBSEC 2023 Bratislava Forum-ի շրջանակներում, Ադրբեջանի նախագահի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share