Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով

Իսլամական երկրներից առնվազն 550 ուխտավոր է մահացել շոգի պատճառով Սաուդյան Արաբիայում հաջի ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով արաբական երկրների դիվանագիտական աղբյուրները։

Մահացածների ընդհանուր թվից 323-ը Եգիպտոսի քաղաքացիներ են։ Բոլորը մահացել են շոգից, բացի մեկից, որը վնասվել և մահացել է ամբոխի հրմշտոցի ժամանակ։ Մահացածներից առնվազն 60-ը Հորդանանից են։ Հունիսի 18-ին Իրանի Կարմիր մահիկի ընկերության ղեկավար Փիր Հոսեյն Քոլիվանդը հայտնել էր Իրանից առնվազն 11 ուխտավորի մահվան մասին։

Մեքքայում օդի ջերմաստիճանը հաջի ժամանակ այս տարի հասնում է ըստ Ցելսիուսի սանդղակի գրեթե 52 աստիճանի, նշում է գործակալությունը։

Ըստ Սաուդյան Արաբիայի իշխանությունների՝ Մեքքայում ավելի քան 1,8 միլիոն ուխտավոր է մասնակցում հաջին, որոնցից 1,6 միլիոնը՝ արտասահմանից։ 

Հաջը ուխտագնացություն է դեպի Սաուդյան Արաբիա՝ Մեքքայի սուրբ վայրեր, որոնք կապված են Մուհամեդ մարգարեի կյանքի հետ: Հաջ կատարել պարտավոր է յուրաքանչյուր մուսուլման, եթե թույլ են տալիս նրա հնարավորությունները: Այս տարի ուխտագնացությունը տեղի է ունենում հունիսի 14-ից մինչև 19-ը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ԱՊՀ-ից դուրս գալու վերաբերյալ Հայաստանից որևէ ազդանշան չենք ստացել․ Սերգեյ Լեբեդև

Հաջորդը

ՊՆ-ն նախատեսում է պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ անցկացնել

Առնչվող նյութեր
Դիտել

Ղարաբաղյան կողմը մանրամասներ է ներկայացրել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումից

Ռուսական կողմի միջնորդությամբ սեպտեմբերի 25 -ին Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչները հանդիպել են Իվանյանում` ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրում։…
Դիտել

Կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը.ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել անհատ ձեռնարկատեր Արտյոմ Նազարյանին պատկանող հանրային սննդի…
Դիտել

Քննիչ հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահը

2020թ․ պատերազմը քննող հանձնաժողով կհրավիրվի նաև ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանը. այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է հանձնաժողովի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share