Սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Տավուշի մարզի սահմանի որոշ հատվածների պահպանությունը․ ԱԱԾ

Սույն թվականի մայիսի 24-ից Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԱԾ-ն։

Պետական սահմանի Կիրանց բնակավայրի 5,8 կմ հատվածի պահպանությունը, մինչև 2024 թվականի հուլիսի 24-ը, կիրականացվի անցումային սխեմայով:

Միևնույն տրամաբանությամբ, Ադրբեջանի Հանրապետության կողմից սահմանային հանդիպակաց հատվածների պահպանությունը սույն թվականի մայիսի 24-ից իրականացվելու է Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանապահ ծառայության ստորաբաժանումների կողմից։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Արևմուտքը փորձում է պայմաններ ստեղծել ԱՊՀ երկրներում «գունավոր հեղափոխությունների համար». Բորտնիկով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանի ուղղաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Վանաձորի մարզադաշտում

Առնչվող նյութեր
Դիտել

Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան

Փետրվարի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անակնկալ այցելել է Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ Այցի ընթացքում նախարար…
Դիտել

Ֆրանսիան պատրաստ է աջակցել Սյունիքի մարզի բժշկական կենտրոններին

Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդունել է Ֆրանսիայի Օվերնյը-Ռոն-Ալպ ռեգիոնի փոխնախագահ, ռեգիոնի հայաշատ Վիեննի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած…
Դիտել

Աստծո անունը քաղաքական կապիտալի վերածելը աստվածահաճո գործ չէ․ Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Քո Տեր Աստծո անունը զուր տեղը չպիտի արտասանես, որովհետև…
Դիտել

Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընթացիկ տարում պատգամավորների «ստացած» պարգևավճարների մասին․ …

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share