Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ․ Արսեն Թորոսյան

Երեկ դաշնակցական պատգամավորները ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ իրենց կուրծքն էին պատառոտում` փորձելով պաշտպանել եկեղեցուն: Այս մասին նշված է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի գրառման մեջ։

«Իհարկե ինքնին այդ տեսարանն արդեն կարելի էր հետաքրքիր համարել, քանի որ ՀՅԴ-ն ու Հայ առաքելական եկեղեցին ավանդաբար մրցակիցներ են եղել հատկապես սփյուռքում իրենց ազդեցությունը հաստատելու գործում և հիմա փաստացի իշխանատենչության պատճառով նրանց ջրերը սկսել են մեկ առվով հոսել:

Որոշ ժամանակ առաջ գրել էի, որ ժանրի կանոնները պահանջում են, որ Գալստանյանը երդվի մաուզերի վրա և դառնա երդվյալ դաշնակցական, բայց կարծես թե կենացները ավելի են քաղցրացել` կարելի է միանգամից երկու մեծ ժողով անել և միացնել Հայ առաքելական եկեղեցին Հայ հեղափողական դաշնակցությանը, անունն էլ դնել Հայ առաքելական դաշնակցություն կամ Հայ հեղափոխական եկեղեցի:

Ինչևէ մեկ այլ բանի էի ուզում անդրադառնել, երբ երեկ գործընկերներս ՀՅԴ պատգամավորների եկեղեցին պաշտպանելու փորձերին ի պատասխան, հայտարարեցին, որ եկեղեցին և անձամբ կաթողիկոսը քաղաքական շարժում են ղեկավարում, դաշնակցական պատգամավորները սկսեցին աղաղակել, թե նման բան չկա, և պետք է դա ապացուցել:

Իսկ որ դա հենց այդպես է, ոչ ոքի մոտ կասկած չի հարուցում: Գալստանյանը աջ ու ձախ պնդում է, որ նա բազմաթիվ քայլեր անելիս պետք է խորհրդակցի կաթողիկոսի և իր մյուս նախկին կամ ներկա (դա էլ ոչ ոք չի հասկանում) եկեղեցական գործընկներների հետ: Եկեղեցին հայտարարություններ է անում` ի պաշտպանություն այս «Սրբազան» կոչվող շարժման: Եկեղեցական տարբեր թեմեր Հայաստանից և արտեկրից աջակցության հայտարարություններ են անում Գալստանյանի գործողություններին:

Եթե եկեղեցին չառաջնորդեր այս շարժումը, մեկ օր էլ չէր անցնի դրա սկսվելուց, երբ Գալստանյանը կարգալույծ կհռչակվեր և կվռնդվեր եկեղեցու շարքերից: Բայց տեսնում ենք հակառակը:

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ», – նշել է Արսեն Թորոսյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, խնդրում եմ մանրամասնել՝ ինչ նկատի ունեք․ Միրզոյանը ընդդիմությանը 

Հաջորդը

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի Ֆինլանդիայի նախագահի հեռախոսազրույցը

Առնչվող նյութեր
Դիտել

Կեղծ 100-դոլարանոցներով գնումներ արած երիտասարդը ձերբակալվել է

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, դեկտեմբերի 16-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերել, կեղծ թղթադրամներ պատրաստելու, իրացնելու և պահելու…
Դիտել

Արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի կենտրոնացման միջոցառումներ. ՀՀ ՊՆ (տեսանյութ)

ՀՀ ԶՈՒ համապատասխան ստորաբաժանումների մշտադիտարկման արդյունքում Սոթքի հատվածում արձանագրվում են Ադրբեջանի ԶՈՒ ռազմական տեխնիկայի, լրացուցիչ անձնակազմի կենտրոնացման միջոցառումներ:…
Դիտել

Հայաստանն Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի 10-րդ փաթեթը

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը տեղեկացրել է, որ Հայաստանը Ադրբեջանից ստացել է խաղաղության պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթը։ Նրա…
Դիտել

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share