Ռուսաստանում հայկական կոնյակի 90%-ը անվտանգ չեն համարում

Ռուսական խանութներում վաճառվող հայկական կոնյակի գրեթե 90%-ը անվտանգ չի եղել, միևնույն ժամանակ, արտադրանքի գրեթե կեսը պարունակել է ոչ ալկոհոլային սպիրտ․ այս մասին ասվում է «Անտիկոնտրաֆակտ» միջազգային ասոցիացիայի և կոնյակ, սպիրտ և ալկոհոլային արտադրանք արտադրողների միության համատեղ հետազոտության մեջ, որին ծանոթացել Է ՏԱՍՍ-ը։

Հստակեցվում է, որ հետազոտությունն իրականացնելու համար հայկական 10 խոշորագույն արտադրողներից ձեռք է բերվել ավելի քան 20 ապրանքանիշի կոնյակի 200 նմուշ: Նմուշները ձեռք են բերվել Ռուսաստանի առևտրային ցանցերի մեծ մասի խանութներում և վերլուծության են հանձնվել գարեջրի, ոչ ալկոհոլային և գինու արդյունաբերության համառուսաստանյան գիտահետազոտական ինստիտուտի անկախ լաբորատորիա:

«Դրանցից 177-ում, այսինքն, 89%-ում (10 նմուշից 9) խախտումներ են հայտնաբերվել։ Իսկ գրեթե կեսում հայտնաբերվել է ոչ ալկոհոլային ծագման սպիրտ։ Միայն 23 նմուշն է լիովին համապատասխանել ԳՕՍՏ-երին (ստանդարտ) և Ռուսաստանի օրենսդրությանը», – ասվում է հետազոտության մեջ:

Այդ կապակցությամբ «Անտիկոնտրաֆակտ» ասոցիացիան դիմումներ է ուղարկել գլխավոր դատախազություն, ԴՄԾ և «Ռոսալկոհոլտաբակկոնտրոլին»՝ խնդրելով միջոցներ ձեռնարկել Հայաստանից ներմուծվող ալկոհոլային արտադրանքի նկատմամբ լրացուցիչ վերահսկողության համար՝ հաշվի առնելով, որ ներմուծվող բեռը տարանցվում է Վրաստանով, և միջոցներ ձեռնարկել մեծածախ ու մանրածախ ցանցերում որակի չափանիշներին չհամապատասխանող արտադրանքի շրջանառությունը սահմանափակելու համար: Դիմումների պատճենները հայտնվել են ՏԱՍՍ-ի տրամադրության տակ։

Ինչպես նշվում է համապատասխան դիմումներում, Հայաստանից ստացվող կեղծված ալկոհոլային արտադրանքը պայմաններ է ստեղծում անբարեխիղճ մրցակցության և գնիջեցման համար: «Եվ, հետևաբար, ստեղծում է շրջանառության բարեխիղճ մասնակիցներին շուկայից դուրս մղելու վտանգ։ Էժան կեղծված արտադրանքն արդեն ծանր դրության մեջ է դնում հայրենական արտադրողներին, և ռուսական շուկայում կեղծիքի էքսպանսիայի շարունակման դեպքում մոտ ժամանակներս խոսք կգնա արդեն ռուս արտադրողների, որպես այդպիսին, գոյատևման մասին», – ասվում է գերատեսչություններ ուղարկված նամակներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Հայաստանի կայունության այլ երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան». ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ

Հաջորդը

Երերույքի տաճարում՝ ԱՄՆ ֆինասնավորմամբ իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ

Առնչվող նյութեր
Դիտել

Երևան-Գյումրի ավտոճանապարհի որոշ հատվածներում ձնաբուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից…
Դիտել

Վարչապետի թեկնածուին մեղադրանք է առաջադրվել

Ընդդիմության վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով (Իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը…
Դիտել

Մաքսային բարեփոխումներ. պարզեցվել և թվայնացվել են մի շարք գործընթացներ (տեսանյութ)

ՀՀ պետական եկամուտների կոմիտեում վերջին շրջանում իրականացված մաքսային բարեփոխումների արդյունքում պարզեցվել է մաքսային վարչարարությունը, բարձրացվել է քաղաքացիներին և…
Դիտել

Գյումրիում ձիու նկատմամբ կառապանի դաժան վերաբերմունքի փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ.ոստիկանություն

Նոյեմբերի 6-ին սոցիալական ցանցում «Գյումրի քաղաքում կառապանը դաժան վերաբերմունք է ցուցաբերում իր ձիու նկատմամբ՝ շահագործելով բաց վերքերով» վերտառությամբ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share