Պայթյունի վայրում ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է

Հունիսի 7-ի ժամը 08։51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է։ Տեղում հերթապահում է Փրկարար ծառայության 3 մարտական հաշվարկ՝ պարբերաբար իրականացնելով հովացման և սառեցման աշխատանքներ:

Դեպքի վայրում ընդհանուր աշխատանքները ղեկավարել է ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը։ Այս մասին հայտնում է Ներքին գործերի նախարարությունը:

«Տուժել են 7 քաղաքացի, որոնցից 1-ը դուրս է գրվել։

Նախնական տվյալներով զոհեր չկան։

Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18-րդ կմ-ն երկկողմանի փակ է»,- նշվում է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պայթյունի հետևանքով տուժածներից երկուսի առողջական վիճակը շարունակում են մնալ ծայրահեղ ծանր. ԱՆ

Հաջորդը

Ժամը 10։00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է․ երթևեկությունը վերականգնված է

Առնչվող նյութեր
Դիտել

ԿԲ-ն իջեցրել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 9.5 տոկոս

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝ – իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը…
Դիտել

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց

Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է Շենգավիթ վարչական շրջանում գտնվող Արցախի 4-րդ նրբանցքի վթարային շենքերում ապրող 64 ընտանիքի վերաբնակեցման գործընթաց:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share