Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ին մեկնարկել են ամառային 33-րդ Օլիմպիական խաղերը: Պատմության մեջ առաջին անգամ խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով:

Ազգային թիմերը 85 նավակով անցել են 6 կմ տարածությունն ու ողջունել հանդիսականներին՝ ավելի ուշ միավորվելով Տրոկադերո հրապարակում:

Բացման արարողության ընթացքում ջահի փոխանցումավազքին մասնակցել են ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Զինեդին Զիդանը, թենիսիստ Ռաֆայել Նադալը և այլ մարզիկներ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի կրակը վառվեց Լուվր թանգարանի հարակից տարածքում:

Կրակը վառեցին ֆրանսիացի ձյուդոիստ Տեդի Ռիները և արագավազորդ Մարի-Ժոզե Պերեսը:Օլիմպիական կրակի վերջին հանգրվանը` հսկայական օդապարիկն էր, որը խաղերի ընթացքում կլինի Փարիզի երկնքում: Բացման հանդիսավոր արարողության վերջում աշխարհահռչակ երգչուհի Սելին Դիոնը 2 տարվա դադարից հետո, կրկին վերադարձավ մեծ բեմ` Էյֆելյան աշտարակի վրա կատարելով Էդիթ Պիաֆի Hymne à l’amour երգը:

Հայաստանի օլիմպիական պատվիրակության դրոշակակիրները եղել են բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանը: 

Հայաստանի հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված: Հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, ըմբիշներ Սլավիկ Գալստյանը, Մալխաս Ամոյանը, Արթուր Ալեքսանյանը, Արսեն Հարությունյանը, Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը, Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Արթուր Բարսեղյանը և Վարսենիկ Մանուչարյանը, աթլետ Երվանդ Մկրտչյանը:

Ֆրանսիայի մայրաքաղաքում ներկայացված կլինի 206 օլիմպիական թիմերի 10,500 մարզիկ։



Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բայդենը հայտարարել է նախագահական ընտրարշավից դուրս գալու մասին

Հաջորդը

Հայ մարմնամարզիկները կպայքարեն օլիմպիական չեմպիոնի տիտղոսի համար

Առնչվող նյութեր
Դիտել

Գյումրու փողոցների խայտառակ պատկերը (լուսանկարներ)

Սա Հայաստանի երկրորդ քաղաքն է, իշխանությունների կողմից իբր տուրիստական կենտրոն համարվող Գյումրին։ Առավոտից երեկո  «տիեզերական» մասշտաբի  ճանապարհաշինության մասին …
Դիտել

Ակցիայի մասնակիցը կալանավորվել է՝ խուլիգանություն կատարելու մեղադրանքով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված քննչական և…
Դիտել

«Դիմադրություն» շարժումը Շիրակում դիմադրության հանդիպեց

Շիրակից գերեվարված քաղաքացիների հարազատները փակել էին մարզի մուտքը և թույլ չէին տալիս «Դիմադրության» շարժման ներկայացուցիչներին մուտք գործել Շիրակի մարզ։…
Դիտել

ԵԽ-ն հաստատում է․ Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպումը կկայանա

Եվրախորհրդի մամուլի ծառայությունը պաշտոնապես հաստատել է, որ մայիսի 14-ին Շառլ Միշելի միջնորդությամբ Բրյուսելում տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share