ՕԽ-2024․ Արթուր Ալեքսանյանը և Մալխաս Ամոյանը դուրս եկան կիսաեզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը դուրս են եկել Փարիզում ընթացող ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ և այսօր երեկոյան կպայքարեն եզրափակչի ուղեգրերի համար:

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ՕԽ քառորդ եզրափակչում 3:0 հաշվով առավելության է հասել Ասիական խաղերի փոխչեմպիոն, Ասիայի չեմպիոն, Իրանի ներկայացուցիչ Ամին Կավիանինեջադի նկատմամբ: Նշենք՝ մեկնարկում հայ ըմբիշն 8:0 հաշվով առավելության էր հասել Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկկինենի նկատմամբ:

Մալխաս Ամոյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին:

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի՝ քառակի, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ քառորդ եզրափակչում ուժերն է չափել Ուզբեկստանի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն, 40-ամյա Ռուստամ Ասակալովի հետ և վերջին վայրկյաններին կամային բարձր որակների շնորհիվ տպավորիչ հաղթանակ տարել 9:5 հաշվով:

Հիշեցնենք՝ մեկնարկում Ալեքսանյանը ժամանակից շուտ 9:0 հաշվով առավելության էր հասել Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սինջուն Կիմի նկատմամբ:

Այսօր ավելի ուշ հայ ըմբիշները կանցկացնեն կիսաեզրափակիչ գոտեմարտերը: Եզրափակիչները կկայանան վաղը՝ օգոստոսի 7-ին:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Փրկարարները Ազատամուտում վերսկսել են որոնողական աշխատանքները

Հաջորդը

Դեպի Օլիմպիական կրկնակի չեմպիոնություն. Արթուր Ալեքսանյանը կպայքարի ոսկե մեդալի համար

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչու ռուս խաղաղապահի վրա չի եղել հարձակումը. Ստյոպա Սաֆարյան

ՀՀ քաղաքական գործիչ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բերձորի վրա Հայաստանը որևէ իրավասություն այլես չունի։ Հիշեցնեմ.…
Դիտել

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը (Խաղողօրհնեք)

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է հինգ տաղավար տոներից չորրորդը և Տիրամորը նվիրված տոներից ամենահինը՝…
Դիտել

Արցախի Հովսեփավան համայնքում կառուցվում է երկրորդ բնակելի թաղամասը

Արցախի քաղաքաշինության նախարարությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում միաժամանակ շարունակվում են նաև երկրորդ թաղամասի կառուցման աշխատանքները։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share