Ու՞մ է պատկանում 42կմ. նախկինում գոյություն ունեցած երկաթգիծը․ Վահրամ Աթանեսյան

«Մեղրիի ճանապարհ եք ասում, թե Ադրբեջանի օրինակով՝ «Զանգեզուրի միջանք» ոչ մի նշանակություն չունի, մինչև չհաստակեցվի գլխավոր հարցը. ու՞մ է պատկանում 42կմ. նախկինում գոյություն ունեցած երկաթգիծը»: Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի գրառումը։

«Նորից եմ հիշեցնում. 1967-1989թ.թ. երկագծի այդ հատվածը գտնվել է Ադր.ԽՍՀ Երկաթուղիների վարչության կառավարման ներքո: Էս մասին, այն մասին, թե արդյոք Ռուսաստանի «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության կոնցեսիոն կառավարումը տարածվու՞մ է նաև Մեղրիի հատվածի վրա, ոչ ոք չի խոսում:

Ընդդիմությունը լռում է՝ հասկացանք. երկաթգիծը քանդվել, պողպատը Իրանին է վաճառվել իր օրոք, Հայաստանի երկաթուղիներն Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանն են հանձնվել դարձալ իր իշխանության օրոք: Մյուսներն ինչո՞ւ են բերանները ջուր առել: Մի անգամ ասել եմ. Հայաստանը պարտավոր է կազմել էդ հատվածի երկաթուղու կառուցման նախահաշիվ, հայտարարել, որ գիծը վերականգնելու է ինքը: Ի՞նչ գումար է պահանջվում, մե՞կ, երկու՞ միլիարդ դոլար կամ եվրո՞: Գետնի տակից էլ լինի՝ պետք է գտնվի: Ղարաբաղցու ասած՝ «ճռռան ածելու» ի՞նչ իմաստ կա: Այլընտրանքը միջանցքի վերահսկողության հանձնումն է: Ում էլ հանձնվի, մեծ հաշվով տարբերություն չկա: «Լավ» և «վատ» տեր չի լինում»,- գրել է Վարհամ Աթանեսյանը:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

«Նոան» առաջին անգամ հանդես կգա եվրագավաթային մրցաշարի հիմնական փուլում

Հաջորդը

Սահմանազատման հանձնաժողովները փաստաթուղթ են ստորագրել

Առնչվող նյութեր
Դիտել

Էջմիածնում հանդիպել են Արցախի ԱԳ նախարարն ու Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը

Սեպտեմբերի 10-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախար Դավիթ Բաբայանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ.…
Դիտել

Հայաստանից ծաղիկների արտահանումը դեպի Ռուսաստան՝ կրկնապատկվել է

Աննախադեպ ցուցանիշներ Տարեսկզբից Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվել է ավելի քան 20,5 մլն հատ ծաղիկ, տեղեկությունը հայտնել է Ռոսսելխոզնադզորի…
Դիտել

Ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին. Էրդողան

Թուրքիայի նախագահն ակնարկել է, որ հաջորդ տարի վերջին անգամ է պաշտոնավարելու՝ ասելով, որ ժամանակն է էստաֆետը հանձնել երիտասարդներին:…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share