Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, խնդրում եմ մանրամասնել՝ ինչ նկատի ունեք․ Միրզոյանը ընդդիմությանը 

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է արցախահայերի՝ ԼՂ վերադարձի մասին ընդդիմադիրների հայտարարություններին․

«Որ ասում եք՝ վերադարձ ԼՂ, խնդրում եմ, մարդկայնորեն խնդրում եմ մանրամասնել՝ ինչ նկատի ունեք «ԼՂ վերադարձ» ասելով, մասնավորապես, կենտրոնանալով հետևյալ նրբերանգների, ենթաքայլերի կամ քայլերի վրա. ի՞նչ պայմաններում ենք ուզում և, որպես պատասխանատու քաղաքական ուժ, առաջարկում, որ ԼՂ հայերը վերադառնան։

Արդյո՞ք դա էն պայմաններն են, որ պատրաստ է և առաջարկում է պաշտոնական Բաքուն։ Գիտեք նարատիվը՝ մեծ հաշվով նույն օրենքներ, նույն միջավայր, ինչպես այլ տեղերում ապրող ադրբեջանցիների համար, թե՞ դա ինքնավարություն է Ադրբեջանի կազմում, թե՞ դա անկախ ԼՂ է։ Դուք ի՞նչ եք ուզում։ Դա անկա՞խ ԼՂ է, թե՞ էն ստատուս քվոն, որ կար 2019-ին։ Պատրա՞ստ եք արդյոք սա անել առնվազն 4 հազար զոհի գնով։

Դուք առաջարկ արեք հանրությանը։ Մեզ քննադատում եք՝ լավ եք անում, ձեր իրավունքն է։ Բա դուք ի՞նչ եք առաջարկում։ Առաջարկում եք պատերա՞զմ, թե՞, ոնց ձեր հերթական վարչապետի թեկնածուն է ասում, զինվորականները պետք է մեռնեն, էդ էլ իրենց գործն է։ Էդ էլ է մոտեցում, բայց էդ դեպքում ո՞նց եք ասում՝ 5 հազար զոհ տվեցիք, դրա համար մեղավոր եք»,- ասել է նա։

Ավելի ուշ իր արձագանքի մեջ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշել է, թե վերադարձը դիտարկում են միջազգային իրավունքին համապատասխան, այլ ոչ թե ռազմական գործողություններով. «Այո, միջազգային իրավունքի և երաշխիքների ներքո արցախահայությունը, արցախի ժողովուրդը հետ վերադառնալու, իր հայրենիքում, իր պատմական, արմատներով, հայրենիքում ապրելու իրավունք պետք է ունենա այն երաշխիքներով, որ որոշակի ինքնավարության աստիճան պետք է լինի»։

Միրզոյանն էլ արձագանքեց. «Ինչ ուզում էի՝ լսեցի, ասացիք՝ ԼՂ ինքնավարություն։ Հրաշալի է, բացի նրանից, որ դուք դա հիմա ասում եք այն պահին, այն պայմաններում, երբ ԼՂ-ում այլևս հայ չկա։ Երբ ԼՂ-ում հայեր կային և մենք առաջարկում էինք իջեցնել նշաձողն անկախությունից և խոսել այդ տեսակ հարցերի մասին, մեզ ասում էին դավաճան, թրքաբարո»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Բողոքի ակցիայի 19-ամյա մասնակիցը կալանավորվել է ոստիկանի նկատմամբ բռնության համար

Հաջորդը

Սա ոչ այլ ինչ է, քան եկեղեցու պայքար իր ինքնիշխանությանը ձգտող Հայաստանի Հանրապետության դեմ․ Արսեն Թորոսյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ադրբեջանը Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ. ԱՀ ՊՆ

Հունիսի 27-ի ժամը 19:40-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտակերտի շրջանի ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով նաև ականանետ։ Հրադադարի խախտման…
Դիտել

Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է բարեգործական համերգի՝ ի աջակցություն Զինվորի տանը բուժվող զինվորների

Հայաստան այցից առաջ աշխարհահռչակ դիրիժոր, հայ ժողովրդի բարեկամ Վլադիմիր Սպիվակովը ողջույնի խոսք է հղել իր հայ հանդիսատեսին. «Թանկագին…
Դիտել

Քրեակատարողական ծառայության համակարգում կատարվել են փոխատեղումներ

Ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև հիմք ընդունելով Քրեակատարողական…
Դիտել

Արցախից բռնի տեղահանվածներին կենսաթոշակ կամ նպաստ նշանակելու համար դիմելու քայլերը կներկայացվեն առաջիկայում

Հոկտեմբերի 26–ին նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share