Նորմալ ժողովրդավարական գործընթաց է․ ԱԺ նախագահը՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասին

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը և նշեց, որ այդ շարժման քաղաքական ուժերը, դերակատարները և օրակարգը նույնն է, ինչ նախորդ տարիներին էր։

«Նույն քաղաքական ուժերն են, դերակատարները նույն են, հայտնի են։  Թե ինչ կերպարանքով հանդես կգան, նախասիրության հարց է։ Որևէ նոր բան մենք այստեղ չենք տեսնում։ Այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել Հայաստանում անցյալում, դրանք ուղղակի նույնի կրկնությունն են։ Վազգեն Մանուկյանը փոխարինվել է Բագրատ սրբազանով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իշխանությանը չի՞ անհանգստացնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, որը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Նրա խոսքով՝ առաջին օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել են շարժման հետ կապված հարցը, հիմա այդ հարցին անդրադարձ չի կատարվում։

Նա նաև անդրադարձավ  Հանրապետության հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցած հանրահավաքին՝ նշելով, որ անհնար է, որ որևէ երկրում իշխանությունը 100 տոկոսանոց աջակցություն ունենա, և Հայաստանը բացառություն չէ։

«Մենք դրանից ենթադրություն ենք անում, որ մեր աշխատանքը պետք է ավելի ուժեղացնենք և մարդկանց հասցնենք այն ամենը, ինչ կատարվում է։ Այստեղ կարծիքների բախում է, և ես որևէ աննորմալ և արտառոց բան չեմ տեսնում։ Բոլոր երկրներում պետք է լինի ընդդիմություն, ընդդիմությունը պետք է ունենա իր օրակարգը, առաջարկի այդ օրակարգը հանրությանը, հանրության մի մասը պետք է այդ օրակարգին աջակցի։ Սա է տեղի ունենում, և սա նորմալ ժողովրդավարական գործընթաց է»,-եզրափակեց Սիմոնյանը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Հաջորդը

Իրանում նախագահի արտահերթ ընտրությունը նշանակվել է հունիսի 28-ին

Առնչվող նյութեր
Դիտել

Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը

Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Ստեփանակերտում ձերբակալվել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Պաշտոնական հաստատում կամ հերքում դեռ…
Դիտել

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազության հայտարարությունը․ «Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են…
Դիտել

ԱԺ նախագահը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծը

ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կներկայացնի ադրբեջանական հարձակման վերաբերյալ ԱԺ հայտարարության նախագիծ:  Սեպտեմբերի 13-ի ԱԺ հերթական նիստի…
Դիտել

20 միավոր «MAN» և 60 միավոր «Zhong Tong» մակնիշի նոր ավտոբուսներն արդեն Երևանում են

Հունվարի 8-ի երեկոյան՝ ձյան տեղումներն սկսվելուց անմիջապես հետո ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share