Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ Ադրբեջանի հետ ստորագրել խաղաղության համաձայնագիրը։

Նա հիշեցրել է, որ համաձայնագրի 16 հոդվածներից 13-ը համաձայնեցված են ամբողջությամբ, ևս 3-ը՝ մասնակի. «Հաշվի առնելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցված դրույթները ներառում են հարաբերությունների հաստատման՝ միջազգայնորեն ընկալելի բոլոր կամ առանցքային, անկյունաքարային հիմնարար դրույթները, առաջարկում ենք վերցնել այն, ինչն այս պահին համաձայնեցված է, ստորագրել այն, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ, մանավանդ, որ հենց խաղաղության պայմանագրի համաձայնեցված հոդվածներից մեկում նախատեսված է մեխանիզմ, որ երկու կողմերին՝ ՀՀ-ին ու Ադրբեջանին, հնարավորություն կտա համատեղ մեխանիզմի միջոցով շարունակել քննարկումները»,- ասել է վարչապետը։

Նա հավելել է, որ խաղաղության պայմանագրի՝ այս պահին համաձայնեցված մասում նախատեսված է դրույթ՝ ՀՀ-ի և ԱՀ-ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վերաբերյալ․ «Հետևաբար, կարող ենք գնալ նման լուծումների․ մենք այդ առաջարկն արել ենք հրապարակային, պաշտոնապես, և ուզում եմ վերահաստատել իմ պատրաստակամությունը՝ առաջիկա հնարավոր ժամկետում ստորագրել խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագրի համաձայնեցված տեքստը»

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եռակողմ հայտարարության մեջ չկա, որ ՀՀ որևէ տարածքի վրա պետք է լինի այլ երկրի վերահսկողություն․ Փաշինյան

Հաջորդը

Երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Իրանը կրկին պնդում է, որ զենք չի ուղարկել Ռուսաստանին

«Ռուսաստանի հետ Իրանի համագործակցությունը հիմնված է ընդհանուր շահերի վրա և ուղղված չէ երրորդ երկրների դեմ»,-երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում…
Դիտել

Արցախի ԱԳ նախարարը ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ընդունել է Բարոնուհի Քերոլայն Քոքսին և նրա հետ Երևան ժամանած Միջազգային…
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Լուկաշենկոյի հայտարարությանը

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հայտարարություններին Հայաստանի վերաբերյալ: «Համոզված ենք, որ Բելառուսի…
Դիտել

Հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն. ՄՊՀ

հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share