ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» Վրաստանի խորհրդարանի ընդունած նոր օրենքը «հեռացնում է երկիրը ԵՄ-ից»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի քարտուղար Ֆարահ Դախլալլան։

«Այսպես կոչված «օտարերկրյա գործակալների» մասին օրենքն ընդունելու՝ Վրաստանի իշխանությունների որոշումը քայլ է սխալ ուղղությամբ և Վրաստանը հեռացնում է եվրոպական և եվրաատլանտյան ինտեգրումից», – գրել է դաշինքի մամուլի քարտուղարը X սոցիալական հարթակում:

Նա Վրաստանին կոչ է արել «փոխել ուղեգիծը և հարգել խաղաղ բողոքի իրավունքը»։

Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը նույնպես քննադատել է Վրաստանի խորհրդարանի կողմից օրինագծի ընդունումը։

«Օրենքի ընդունումը բացասաբար է անդրադառնում ԵՄ-ի ուղղությամբ երկրի առաջընթացի վրա…. Մենք Վրաստանի իշխանություններին կոչ ենք անում հետ կանչել օրենքը», – գրել է Բորելը X սոցիալական հարթակում։

 Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին կայացած լիագումար նիստում երրորդ ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը։ Օրինագծի քննարկումն սկսվել էր ապրիլին։ Այդ պահից ի վեր Վրաստանում տեղի են ունենում բողոքի լայնածավալ ակցիաներ։ Մի քանի անգամ դրանք վերաճել են բախումների անվտանգության ուժերի հետ, հատուկ ջոկատայիններն արցունքաբեր գազ և ջրանետիչներ են կիրառել ցուցարարներին ցրելիս։

Օրենքին դեմ են հանդես գալիս ԱՄՆ-ն, ԵՄ-ն, ՄԱԿ-ը, ՆԱՏՕ-ն, ԵԱՀԿ-ն և Եվրոպայի խորհուրդը: Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդները պնդում են, որ դա ծառայում է միայն ոչ կառավարական հատվածի և լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորման թափանցիկության ապահովման նպատակներին։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ վետո կդնի օրենքի վրա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Զախարովան պարզաբանել է ՀՀ-ից ռուս սահմանապահների դուրսբերման հարցը

Հաջորդը

ՎԶԵԲ տարեկան հանդիպումը մեկ հարկի տակ է համախմբել շուրջ 3000 մասնակցի 74 երկրից

Առնչվող նյութեր
Դիտել

Փաշինյանն ու Ալիևը կարող են հանդիպել հոկտեմբերի վերջին՝ Բրյուսելում

Ադրբեջանի վերջին հարձակումից հետո Լեռնային Ղարաբաղում լարվածությունը նվազեցնելու նպատակով ԵՄ-ի կողմից կազմակերպված բանակցությունները տեղի կունենան այս ամիս․ երեկ՝…
Դիտել

Գյումրու քաղաքապետն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի ներկայացուցիչներին

Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանն ընդունել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ներկայացուցիչներին՝ գլխավորությամբ բանկի փոխտնօրեն Յան…
Դիտել

Ձերբակալվել է Երևանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստեր առ այն, որ Երևանի քաղաքապետի…
Դիտել

Ծովագյուղի մոտով անցնող միջպետական ճանապարհը նորոգվում է

Միջին նորոգման աշխատանքներ են տարվում Մ-4 Երևան-Սևան-Իջևան-ՀՀ պետական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ74+226-80+702 հատվածում։ Մոտ 6.5կմ ճանապարհն անցնում…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share