Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 44-օրյա պատերազմում ՀԱՊԿ անդամ 2 երկրի թշանամական վերաբերմունքի և օգնության իմիտացիայի հայտարարություններին, խորհուրդ է տվել անվանել այն երկրները, զբաղվել են Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ երկրին «օգնելու իմիտացիայով»․
«Միանգամայն տրամաբանական կլիներ դրանք հնչեցնել, եթե խոսքը նման լուրջ հայտարարությունների մասին է։ Բայց դա թողնենք պաշտոնական Երևանին։ Ռուսաստանը ամեն հնարավորը արել է, որպեսզի Հայաստանը իրեն մոռացված ու լքված չզգա։ Հիշեցնեմ, որ առաջին օրերից ռուսական կողմը ամեն ինչ արել է կրակի դադարեցման համար», – ասել է Զախարովան։