Մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում ՔՊ ակտիվի հետ հանդիպմանն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին․

«Հիմա, ինչ-որ առումով, մի շրջան է, որ մեզնից նախորդ 30 տարվա համար փորձելու են վրեժ լուծել։ Մեր էն նախորդ 30 տարին նրա մասին են, որ մենք էլ, իրենց արած էն նախորդի հետ կապված, համարել ենք, որ արդարացվածություն ունենք․ նրանք՝ իրենց հերթին, մենք՝ մեր հերթին։ Ամենակարևոր արձանագրումն այն է, որ այս ալիքը պետք է կանգնեցնել, որպեսզի մեր հաջորդ սերունդներին հնարավորություն տանք ապրել խաղաղ, հանգիստ, երջանիկ»,- ասել է նա։ 

Վարչապետը կարևորել է նիհիլիզմի մեջ չընկնելն ու մեր ինքնությունը պահպանելը․ «Ուժեղանում են այն ազգերն ու պետությունները, որ ասում են՝ էս մեր թերություններն են, որ ուզենք էլ՝ չենք կարող վերացնել, պետք էլ չի։ Կարող ենք առավելություններն ուժեղացնել, որ թերությունները այդքան ուժեղ չերևան»,- նշել է նա։

Ըստ Փաշինյանի՝ պետք է կառուցել վաղվա պատմությունը, և այսօր պետք է որոշել, թե վաղվա պատմությունն ինչ գույնի է․ «Մենք պետք է այնպես անենք, որ վաղվա պատմությունը սև գույնի չլինի, որովհետև այդ գույնից բոլորս հոգնել ենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Հաջորդը

Կրկին սպասվում են տեղումներ

Առնչվող նյութեր
Դիտել

Իրավապահ մարմինների ներկայացուցիչներն ունեն քաղաքական զսպվածության պարտականություն և դրա ցանկացած բնույթի խախտում հետապնդվում է օրենքով․ ՀՀ դատախազություն

Հայաստանի Հանրապետության դատախազության հայտարարությունը․ «Վերջին օրերին առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հաճախակի հնչում են…
Դիտել

Ադրբեջանցի օգտատերերը և լրատվամիջոցներն իրենք են հրապարակել ադրբեջանական զորքեր կուտակելու մասին վկայող տեղեկություններ․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ հայտարարություն ՀՀ կառավարության 2023թ. սեպտեմբերի 7-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանի արտաքին գործերի…
Դիտել

Արմեն Սարգսյանը կհանդիպի խորհրդարանական երկու խմբակցությունների ղեկավարների հետ

Իր նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանմարտի 13-ին հանդիպումներ կունենա Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share