Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը․ Արմեն Պետրոսյան

Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախման զգալի հավանականությամբ։ Այս մասին տեղեկացնում է տարածաշրջանային հարցերի փորձագետ Արմեն Պետրոսյանը։

Նրա ծոսքով՝ հունվարի 28-ին Սիրիայի տարածքում՝ Հորդանանի և Իրաքի սահմանների մերձակայքում գտնվող ամերիկյան «ալ-Թանֆ» ռազմավարական նշանակության ռազմաբազայի դեմ աթս-ով հարձակման հետևանքով զոհվել է 3, վիրավորվել ավելի քան 3 տասնյակ ամերիկացի զինծառայող։ Ըստ որոշ աղբյուրների՝ հարձակման պատասխանատվությունն ստանձնել է իրաքյան իրանամետ «Քաթայիբ Հիզբալլահ» խմբավորումը։

Արմեն Պետրոսյանը նշում է, որ սիրիական հակամարտության ողջ ընթացքում ռազմաբազայի առանցքային գործառույթներից էր «Շիայական կիսալուսնի» առանցքի երկրների՝ Իրան-Իրաք-Սիրիա-Լիբանան ցամաքային կապի վերահսկումը։ Ակնկալվում է, որ տեղի ունեցած հարձակման դեմ ԱՄՆ-ի պատասխանը կարող է ուղիղ կերպով թիրախավորել Իրանը՝ դրանով իսկ ավելի մեծացնելով տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությունը։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Խոշոր հարկ վճարողների առաջին տասնյակում չեն ընդգրկվել նաև «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» և «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ընկերությունները

Հաջորդը

Այսօր ցերեկը և վաղը հնարավոր է թույլ ձյուն

Առնչվող նյութեր
Դիտել

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…
Դիտել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է շվեյցարիահայ համայնքի ներկայացուցիչների հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Շվեյցարիա կատարած այցի շրջանակներում Ցյուրիխում աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել հայկական համայնքի մի…
Դիտել

Ծանր հիվանդություններ ունեցող 12 քաղաքացի Արցախից տեղափոխվել է Հայաստան

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքն Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով Արցախի Հանրապետության Առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն»…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share