Մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման․ Փաշինյան

Երեկ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովներն ի կատարումն ապրիլի 19-ին համատեղ նիստի ընդունած արձանագրության՝ համաձայնեցրել են Հայաստանի Բաղանիս, Ադրբեջանի Բաղանիս-Այրում, Հայաստանի Ոսկեպար, Ադրբեջանի Աշաղը Ասկիպարա, Հայաստանի Կիրանց, Ադրբեջանի Խեյրեմլի, Հայաստանի Բերքաբեր, Ադրբեջանի Կըզըլ Հաջիլի գյուղերում սահմանային նախանշված հատվածները և ստորագրել են այդ սահմանային հատվածների նկարագրություն-արձանագրությունները»,- այս մասին Կառավարության նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեղի ունեցածը համարում եմ մեծ հաջողություն, երկու պատճառով եմ մեծ հաջողություն համարում, առաջինը՝ մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման և ամրապնդման համար դրվել է մի շատ կարևոր անկյունաքար, երկրորդը՝ մեր հանրապետությունն անկախությունից ի վեր առաջին անգամ ունի պաշտոնապես դելիմիտացված սահման, որն էականորեն մեծացնելու է անվտանգության և կայունության մակարդակը ոչ միայն նշված գյուղերի հատվածում, այլև ընդհանրապես Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Ուզում եմ շնորհակալություն հայտնել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովին՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, ուզում եմ շնորհակալություն հայտնել ՀՀ անվտանգության խորհրդի բոլոր անդամներին, ովքեր այս ողջ գործընթացում ամենօրյա ռեժիմով ներգրավված են եղել»:

Արձանագրված է, որ սահմանազատումը տեղի է ունեցել 1976 թվականի քարտեզներով, որոնք հերթապահության գործընթաց են անցել 1979 թվականին: Ըստ Փաշինյանի՝ սկզբունքային էր, որ սահմանազատման գործընթացում Հայաստանի և Ադրբեջանի միջև ոչ թե նոր սահման ստեղծվի, այլ Ալմա-Աթայի հռչակագրով վերահաստատված սահմանները վերարտադրվեն:

«Այսինքն՝ մենք ասում ենք, որ սահմանազատման ընթացքում ոչ թե պետք է սահման ստեղծենք, այլ վերարտադրենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել Խորհրդային Միության փլուզման պահին և ունեն դե յուրե իրավական նշանակություն: Սրա համար մենք նախ հղում էինք անում Ալմա-Աթայի հռչակագրին, և ապրիլի 19-ին դա ամրագրվեց: Արձանագրվեց, ընդ որում, որպես սահմանազատման ողջ գործընթացի բազային սկզբունք, հիմա նաև մենք քարտեզների հղումն ունենք, և դրանք Խորհրդային Միության դե յուրե իրավական նշանակություն ունեցող վերջին քարտեզներն են»,- ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ոսկեպարի եկեղեցին կմնա Հայաստանի տարածքում, 25 հեկտար հողատարածք հասանելի կդառնա կիրանցիների համար

Հաջորդը

Ադրբեջանական կողմը հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով․ Մհեր Գրիգորյան

Առնչվող նյութեր
Դիտել

Իլոն Մասկը 27 մլրդ դոլարով աղքատացել է

Անցյալ տարի Tesla ընկերության գործադիր տնօրեն Իլոն Մասկը պատմության մեջ առաջին անգամ կարողությունն ամենաարագն ավելացնելու ռեկորդ էր սահմանել:…
Դիտել

Համաշխարհային բանկը պատրաստակամ է շարունակելու օժանդակությունը ՀՀ կառավարությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդենին և նրա գլխավորած…
Դիտել

Այսօրվանից ստանձնում եմ ՔՊ կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը. Փաշինյան

Այսօրվանից ստանձնում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահի պաշտոնը։ Այդ մասին Twitter-ի միկրոբլոգում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  «Մեծ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share