Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ին մերձենալու մեր քաղաքական կամքի մասին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ԵՄ-ին ՀՀ անդամակցության վերաբերյալ հանրաքվե անելու՝ չորս կուսակցությունների առաջարկին։

Նա հիշեցրել է ԵԽԽՎ ամբիոնից արած հայտարարությունը՝ ՀՀ-ն պատրաստ է ԵՄ-ին լինել մոտիկ այնքան, որքան ԵՄ-ը հնարավոր կհամարի։ Նա նշել է, որ եթե մտածեր, թե Հայաստանի ժողովուրդն այդ գաղափարին չի աջակցում, նման հայտարարություն չէր անի. «Խնդիրն ինչո՞ւմ է՝ անել հանրաքվե՝ պարզելու ժողովրդի կարծի՞քը։ Կներեք, բայց ես, որպես պաշտոնյա, որ իրավասու է ներկայացնել ժողովրդին, գիտեմ ժողովրդի կարծիքը»։ 

Նա խոսել է հանրաքվե անել-չանելու նպատակահարմարության մասին։ Ըստ վարչապետի՝ քարոզարշավին ժողովուրդը կոնկրետ քայլերի ու ժամկետների վերաբերյալ հարցեր է տալու, նաև հարցնելու է՝ ԵՄ-ը պատրա՞ստ է արդյոք դրան. «Հիմա ԵՄ-ը որքանո՞վ է պատրաստ։ Այդ հարցի պատասխանը ես կարո՞ղ եմ տալ այսօր։ Ոչ, չեմ կարող, որովհետև այսօր ԵՄ-ում էլ են տեղի ունենում պրոցեսներ, որը մենք պետք է գնահատենք։ ԵՄ-ում ընտրություններ են տեղի ունենում, որոնց արդյունքները առնվազն որոշակի հարցեր են առաջացնում։ Մենք հնարավոր բարձր ձևով հայտարարել ենք ԵՄ-ին մերձենալու մեր քաղաքական կամի մասին»,- ասել է նա

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Պատանի բռնցքամարտիկ Սիմոն Սիմոնյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դարձել Եվրոպայի չեմպիոն

Հաջորդը

Եթե մենք չլինեինք ժողովրդավարական երկիր, այսօր մենք ՀՀ՝ որպես անկախ պետություն, չէինք ունենա․ Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Ինչպես են ադրբեջանցիները հայ պահեստազորայինին առևանգում (տեսանյութ)

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս…
Դիտել

Վերահաստատում եմ իմ նպատակը՝ երկնիշ տնտեսական աճ․Վահան Քերոբյան

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Հայաստանի տնտեսությունը համարյա վերականգնվել է։ «Վիճակագրական կոմիտեն…
Դիտել

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին դեկտեմբերի 3-ին նշում է հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ …
Դիտել

Բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած գումարները

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ ԼՂ-ից Հայաստանի բռնի տեղահանվածներին փոխանցվել է կառավարության խոստացած 100.000-ական դրամները։ «Քիչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share