Մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն հայոց կաթողիկոսի հետ միջադեպին։

Նրա խոսքով՝ Վեհափառը մոտեցել է պետական արարողակարգային միջոցառման վայր, ընդ որում՝ առանց հրավեր․ «Մենք էլ տեղեկություն չենք ունեցել, որ նա ակնկալում է հրավեր։ Ոստիկանությունը պարզապես փորձել է ճշտել, թե արդյո՞ք Վեհափառ հայրապետը եկել է իր քաղաքական կողմնակիցների և իր կողմից ղեկավարվող շարժման նախաձեռնած խոչընդոտող և սադրող գործողությունները շարունակելու, թե՞ այլ նպատակով»։

Ըստ նրա, երբ հավաստիացումներ են ստացվել, որ այցը միայն արարողակարգային նպատակ ունի, ապահովվել է Վեհափառի մուտքը Սարդարապատի հուշահամալիրի՝ պետական արարողակարգային միջոցառման տարածք։

Ըստ Փաշինյանի, նրա ղեկավարած շարժումը արել է խոչընդոտելուն միտված կամ առնվազն նման խոչընդոտներ ստեղծող գործընթաց։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Եկեղեցու դեմ արշավ չկա, չի եղել և չի լինի. Փաշինյան

Հաջորդը

ԵՄ դիտորդները այցելել են Սև լիճ

Առնչվող նյութեր
Դիտել

Ապարանում 3 անձի սպանության գործով մեղադրվողը հայտնաբերվել է

Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզերը ստացած տեղեկությունն իրացրին Երևան քաղաքի վարչության գործընկերների հետ: Մայիսի 24-ին, ժամը 18-ին, մայրաքաղաքի…
Դիտել

Թարմ մսի իրացման շուկայում վերահսկողությունը լինելու է ամենօրյա. ՍԱՏՄ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, Ամանորյա տոներին ընդառաջ սպանդանոցային ծագման մսի նկատմամբ վերահսկողության շրջանակներում, հանրապետության իրացման ցանցում մշտադիտարկումներ…
Դիտել

Հայաստանի վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 10-ին շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում…
Դիտել

Թերություն վերացնելու կուլտուրան շինարարության ու ճանապարհաշինության ոլորտում կասկածելի է. վարչապետ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ճանապարհաշինության որակին․ «Պետք է հասկանալ՝ ի՞նչ է նշանակում թերություն վերացնել։ Ենթադրենք, ճանապարհը կառուցվել…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share