Մենք աշխատում ենք փոխադարձ ճանապարհների վրա՝ փոխադարձ լուծման հասնելու համար․ Բայրամով

Խաղաղության պայմանագրի շուրջ բանակցային գործընթացի վերաբերյալ ասեմ, որ ինտենսիվ բանակցությունները վերսկսվել են փետրվարից։ Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ակնկալիքները պետք է լինեն տեղին և իրատեսական։ Սա շատ բարդ և անհրաժեշտ գործընթաց է։ Խաղաղության պայմանագիրը պետք է լինի արդար՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, համաձայնագիր, որը բացառում է կետեր, որոնք ապագայում կարող են նպաստել ցանկացած վիճելի հարցի առաջացմանը: Նաև, իհարկե, հաշվի են առնվում հակառակ կողմի ակնկալիքները, մենք աշխատում ենք փոխադարձ ճանապարհների վրա՝ փոխադարձ լուծման հասնելու համար։ Ալմաթիում բանակցությունները դարձան հաջորդ քայլը. մեծ, թե փոքր քայլ է, կիմանանք միայն գործընթացի վերջում: Բայց ասեմ, որ սա գործընթացի կարևոր մասն է։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտնեցինք, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել բանակցությունները։ Կարծում եմ՝ առաջիկայում սրա ականատեսը կլինենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Հաջորդը

Կտեղադրվի դերասան Երվանդ Մանարյանի արձանը

Առնչվող նյութեր
Դիտել

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է

ԼՂ-ից բռնի տեղահանվածների թիվը ժ․10։00-ի դրությամբ 66.500 է. կառավարության նիստում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Նրա խոսքով՝ այդ…
Դիտել

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները կհանդիպեն պետական սահմանին. հայտնի է օրը

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ըստ նախնական պայմանավորվածության՝ նոյեմբերի 30-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանին տեղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share