Լուկաշենկոյի օդանավը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆիզուլիի օդանավակայանում։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, հղում անելով Minval.az-ին։

«Пул Первого»-ը տելեգրամյան ալիքն իր հերթին լուսանկարներ է հրապարակել՝ նշելով, որ Լուկաշենկոյին են ներկայացրել Ֆուզուլիի և Զանգիլանի նոր օդանավակայանների մակետները։

Այցից այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում։ Լուկաշենկոյին ուղեկցում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ազատությունը» հաղորդում է նաև, որ երեկ Լուկաշենկոն Բաքու կատարած այցի ընթացքում հայտարարել է, որ «Բելառուսը պատրաստ է օգնել Ադրբեջանին նախկին գրավյալ տարածքների վերակառուցման հարցում»։

«Եկել է ամենածանր պահը, երբ պետք է վերականգնել այդ տարածքները, վերադարձնել բնակիչներին։ Հաղթանակը արդեն տարել եք, պահել եք այն, այժմ եկել է վերածննդի պահը», – հայտարարել է Լուկաշենկոն։

Այդ շրջաններում հսկայածավալ աշխատանքի հեռանկարներ կան՝ իր հերթին նշել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ շեշտելով, որ «հրավիրել է բելառուսական ընկերություններին ակտիվորեն մասնակցել Ղարաբաղի և Արևելյան Զանգեզուրի գոտիների վերականգնմանը»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ավտոբուսը և 4 մարդատար ավտոմեքենա արգելափակվել են անձրևաջրերի մեջ

Հաջորդը

Տեսանյութ. Նիկոլ Փաշինյանը «Պարզ լճի» տարածքում հանդիպել է խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Առնչվող նյութեր
Դիտել

Դպրոցներում և նախադպրոցական հաստատություններում կսահմանվի «համաճարակային ֆիլտր»

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահության նախարարի գրությունը` վերջին օրերի սուր շնչառական վարակների և գրիպի աճի վերաբերյալ, մասնավորապես 0-18 տարեկան…
Դիտել

«Հաղթանակ» զբոսայգում «Գոլդեն Փելիս» հյուրանոցին ապօրինի օտարված 17077,6 քմ մակերեսով հողամասը կվերադարձվի պետությանը

Գլխավոր դատախազության հայցը 2023 թվականի ապրիլի 26-ին բավարարվել է Վարչական դատարանի կողմից. վճռով առ ոչինչ է ճանաչվել «Ազատության…
Դիտել

Տեղի են ունեցել հայ-բուլղարական բարձր մակարդակի հանդիպումներ

Հոկտեմբերի 18-ին Բուլղարիայի «Ալեքսանդր Նևսկու» անվան հրապարակում տեղի է ունեցել պետական այցով Բուլղարիայի Հանրապետություն ժամանած Հայաստանի Հանրապետության նախագահ…
Դիտել

ՊՆ-ն ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ունի զինծառայողներին սննդով, հագուստով և այլ անհրաժեշտ պարագաներով ապահովելու բավարար միջոցներ: «Վերոհիշյալ նպատակներով…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share