ԿԸՀ-ն գրանցեց ԵՄ-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնելու նախաձեռնությունը․ ստորագրահավաքի մեկնարկը` սեպտեմբերի 16֊ին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը սեպտեմբերի 11-ի հերթական նիստում բավարարել է 51 քաղաքացիների դիմումը «Եվրոպայի միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» ՀՀ օրենքի նախագիծը քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով նախաձեռնող խումբ կազմավորելու վերաբերյալ։ Նախաձեռնող խմբի լիազոր է նշանակվել Արտակ Հայկազի Զեյնալյանը։

Հարցը զեկուցող ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտնեց, որ նախաձեռնող խումբը ԿԸՀ է ներկայացրել «Հանրաքվեի մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։

Նախագիծը հանրաքվեին ներկայացնելու համար անհրաժեշտ ստորագրությունների հավաքումն իրականացվում է ԿԸՀ-ի կողմից նախաձեռնող խմբին գրանցելուց հետո 60 օրվա ընթացքում։ Ստորագրությունների հավաքման ժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ։

Մեկ այլ որոշմամբ հանձնաժողովը սահմանել է քաղաքացիական նախաձեռնության անդամի և քաղաքացիական նախաձեռնության լիազոր ներկայացուցչի վկայականների ձևը։

Նիստում քննարկվել են նաև Երևանի քաղաքապետի՝ սեպտեմբերի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունները։ Երևանի ավագանու անդամ Անուշ Մարզպետունու Գինոսյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են, մանդատը տրամադրվել է Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի  հաջորդ կին թեկնածու Լուսինե Գուրգենի Բուղայանին։

Երևանի ավագանու անդամ Անույշ Ռուբիկի Խուդավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Հանրային Ձայն» կուսակցության ընտրական ցուցակի հաջորդ կին թեկնածու Դիաննա Արսենի Ալեքյանին։

Երևանի ավագանու անդամ Գրիգոր Աշոտի Երիցյանի լիազորությունները վաղաժամկետ դադարելու հիմքով մանդատ է տրամադրվել Երևանի ավագանու «Ազգային Առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Վահագն Ալբերտի Իսոյանին։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ռուսաստանը հավատարիմ է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Թեհրանի հետ պայմանավորվածություններին. Շոյգու

Հաջորդը

Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ԱԳՆ-ն՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 1-4-ն Արլինգթոնում (ԱՄՆ Վիրջինիա…
Դիտել

Զախարովան «նեղացել է» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հայտարարությունից

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադսրձել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ու Վրաստանում ԱՄՆ դեսպանատան հայտարարություններին՝ ուղղված երկու…
Դիտել

Ադրբեջանը կարծում է, որ ԼՂ հարցը լուծված է, ինչը հակասում է Հայաստանի և միջազգային հանրության դիրքորոշմանը. Փաշինյան

Բրյուսելում Հայաստանի, Ադրբեջանի և Եվրոպական խորհրդի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ հայկական կողմին հուզող ամենակարևոր հարցերի վերաբերյալ չի հաջողվել…
Դիտել

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հայտարարում է «Տալենտում» կրթական և զարգացման ծրագրի մրցույթ

«Երաժշտություն հանուն ապագայի» մշակութային հիմնադրամը հոկտեմբերի 25-ից հայտարարում է «Տալենտում» տաղանդների կրթական և զարգացման 2022/2023թթ․ծրագրի կրթաթոշակառուների մրցույթ `…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share