Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը

Կառավարությունը կփոխհատուցի մայիսին Լոռու և Տավուշի ջրհեղեղից տուժած քաղաքացիների վնասը։ Մասնավորապես, կփոխհատուցվի բնակարանի կամ տան կորուստը։ Այս դեպքում կտրվի բնակարանի գնման վկայագիր։ Կփոխհատուցվի տան վերանորոգման գումարը։ Փոխհատուցվելու են նաև կենցաղային առաջնային գույքին պատճառված վնասները։ 

Քաղաքացիները փոխհատուցում ստանալու համար կարող են էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնել հուլիսի 15-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը տեղեկացրել է, որ բնակարանի գնման վկայագրի արժեքը որոշվում է կադաստրի կոմիտեից ստացված տեղեկությունների հիման վրա. 

«Ալավերդում մեկ շենք կա՝ 16 բնակարանից բաղկացած։ Իրականում այդ 16 բնակարանից միայն 6-ն են գտնվել առաջին հարկում և ամբողջությամբ տուժել։ Բայց քանի որ շենքն ամբողջությամբ դարձել է վնասվածության այն աստիճանի, որ պետք է քանդել, բնակարանի գնման վկայագիր կստանան նաև 2-րդ և 3-րդ հարկերի բնակիչները՝ ևս 10 բնակարանատեր։ Իսկ առանձնատների թիվը ճշտվում է. մեզ 2 նման առանձնատուն է հայտնի՝ Հաղարծինում ու Ձորագետում»։

«Իսկ մյուս մարդկանց հատկացնում ենք գումար, որ հնարավորինս արագ իրենց տունը նորոգեն ու վերադառնան ապրելու»,- հավելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ հայտնել է, որ ջրհեղեղից տուժել է 9 համայնք՝ 39 բնակավայրով։

Վարչապետ Փաշինյանը հանձնարարել է պրոցեսը կազմակերպել այնպես, որ «մարդկանց քաշքշուկների մեջ չգցենք». «Նախ՝ օնլայն դիմելու հնարավորություն ստեղծենք, իսկ հասկանալով, որ մարզում գուցե մարդիկ օնլայն դիմելու հմտություն ու հնարավորություն չունենան, այնպես անենք, որ մի քանի անգամ մարդկանց չտանենք-բերենք»։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության հարցերով գլխավոր տնօրեն Մարյա Ռուտանենի հետ

Հաջորդը

Թուրք ֆուտբոլիստի ժեստի պատճառով Թուրքիայի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Առնչվող նյութեր
Դիտել

ՀՀ ՄԻՊ պատասխանը՝ Ադրբեջանի պատգամավորին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ նշվում է, որ Ադրբեջանի օրենսդիր մարմնի պատգամավոր…
Դիտել

Վարժական հավաքների ներգրավված աշխատողների աշխատավարձը կպահպանվի ամբողջությամբ

ՀՀ կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել աշխատանքային օրենսգրքում՝ հստակեցնելու վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավայրում աշխատավարձի պահպանման…
Դիտել

Կառավարությունում անդրադարձել են գիտությանը

Գիտությունը, հատկապես բնական եւ տեխնիկական, կարող է ապահովել Հայաստանի երկարատև զարգացումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Հայաստանում գիտության ոլորտի…
Դիտել

ՄԻՊ Լոռու և Տավուշի մարզային ստորաբաժանումներն աշխատում են արտակարգ ռեժիմով

Հորդառատ անձրևից Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների հետևանքով առաջացած իրավիճակի հետ կապված Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ՝ աշխատակազմը, այդ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share