Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները․ ԱԳ փոխնախարար

Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանն անդրադարձել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ընդլայնելու՝ ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի որոշմանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պարույր Հովհաննիսյանը նշել է, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ընդլայնելու հարցը տևական ժամանակ է, ինչ քննարկվում էր։ «Կա որոշում ընդլայնել դիտորդների թվաքանակը, ուժեղացնել նրանց կարողությունները, ինչը թույլ կտա ավելի ակտիվ աշխատանքներ տանել դիտարկման հետ կապված, համապատասխան զեկույցներ ներկայացնել Բրյուսել և անդամ երկրներին․ մի բան, որը միանշանակ էլ ավելի կամրապնդի կայունությունը մեր սահմաններին»,- ասաց Հովհաննիսյանը։

Նա հավելեց, որ դեռևս պարզ չէ, թե որքանով կավելանա ԵՄ դիտորդների թիվը, սակայն կարծիք հայտնեց, որ պետք է համապատասխան քանակ ապահովվի, որպեսի առավել արդյունավետ կատարվեն աշխատանքները։

Հովհաննիսյանը հստակեցրեց, որ խոսքը դիտորդների քանակն ավելացնելու և նրանց կարողություններն ուժեղացնելու մասին։

Նա նաև կարծիք հայտնեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներն արագ կմեկնարկեն և հապաղում չի լինի։

ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո ԵՄ արտաքին հարաբերությունների բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը նշել է, որ հաշվի առնելով երկրում բարեփոխումների շարունակականությունը, ԵՄ-ն որոշել է ուժեղացնել իր առաքելությունը Հայաստանում եւ ավելի շատ պարեկություն անցկացնել սահմանի զգայուն հատվածներում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ինձ համար Արցախի էջը փակված չէ. Լևոն Քոչարյան

Հաջորդը

ՏԵՍԱՆՅՈՒԹ․Լևոն Քոչարյանը ուշացումով երդվեց

Առնչվող նյութեր
Դիտել

Ժամը 17:00 դրությամբ բոլոր ճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Մասիսի, Արարատի, Արթիկի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի,…
Դիտել

ՀՀ ԱԳ նախարարը հանդիպում է ունեցել ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարի հետ

Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ’Ֆլահերթիի հետ։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս…
Դիտել

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում

Օլաֆ Շոլցը չի հավատում, որ Պուտինը պատրաստ է զիջումների գնալ Ուկրաինայում: Գերմանիայի կանցլերի խոսքը մեջբերում է Bild-ը: «Ամեն…
Դիտել

Գավառի ոստիկանները վնասազերծել են կրակոցներ արձակած տղամարդուն

Սեպտեմբերի 20-ին ոստիկանության Գավառի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Գանձակ բնակավայրում կրակոցներ են։ Բաժնի պետի գլխավորությամբ օպերատիվ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share