Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Երևանում՝ 10 -15սմ

Վերջին 3 օրերին Միջերկրական ծովի շրջաններից ներթափանցած ակտիվ ցիկլոնի գործունեությամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում դիտվել են ձյան առատ տեղումներ։
Տեղումների քանակը հունվարի 25-ի դրությամբ հանրապետության ամբողջ տարածքում գերազանցել է ամսական նորման, կազմելով կլիմայական նորմայի 150-200 տոկոսը, Սյունիքի առանձին հատվածներում՝ մինչև 350 տոկոս։

Ձյան ծածկի առավելագույն բարձրությունը այս պահին, Արագած բարձր լեռնային կայանում կազմում է 118սմ, Ջերմուկում՝ 103սմ, Ամբերդում՝ 84սմ, մյուս լեռնային շրջաններում՝ 20-50սմ, Լոռիում և Տավուշում՝ 21-37սմ, Սյունիքում՝ 13-24սմ, Արարատյան դաշտում՝ 5-15սմ, Երևանում՝ 10-15սմ։

Առաջիկա ժամերից սկսած հանրապետության ամբողջ տարածքում տեղումները կդադարեն։ Առանց տեղումների եղանակը կպահպանվի մինչև հունվարի 26-ի երեկո։ Հունվարի 26-ի ուշ երեկոյան և հունվարի 27-ին Միջերկրական ծովից հաջորդ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ամբողջ տարածքում կրկին սպասվում է ձյուն, լեռնային առանձին գոտիներում բուք։

Հունվարի 28-ից կրկին սպասվում է տեղումների դադար։ Առաջիկա 5 օրերին օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում։

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երևանում տրանսպորտի որոշ երթուղիներ հնարավոր է աշխատեն չվացուցակի խախտումներով․ քաղաքապետարան

Հաջորդը

Պետք է սովորենք սովորենք պետություն ունենալ. Նիկոլ Փաշինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Գրիգոր Մինասյանը նշանակվեց նախարար

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը դեկտեմբերի 26-ին ստորագրել է համաձայնագիր Գրիգոր Մինասյանին արդարադատության նախարար նշանակելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացրել…
Դիտել

Փողերի լվացման մեջ մեղադրվող Ս. Կճոյանը կրկին մեղադրյալի կարգավիճակ ունի

ՀՀ քաղաքացի Ս.Կ.-ն 2010 թվականի հուլիսի 15-ին ձեռք է բերել Կիպրոսի Հանրապետությունում հիմնադրված «WLISPERA HOLDINGS LIMITED» կազմակերպության բաժնետոմսերը…
Դիտել

Ջրասուզական հերթական պարապմունքները՝ Սարսանգի ջրամբարում

Արցախի Հանրապետության ՆԳՆ ԱԻ պետական ծառայության փրկարար ուժերի վարչության Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման ծառայողները՝ քաղաքացիական պաշտպանության հարցերի, արտակարգ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share