Ձեր նշած փորձառու դիվանագետները  հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին իրենց բաժին հասած խրամատները․ Միրզոյան

Ձեր նշած փորձառու դիվանագետները  հավանաբար այն դասալիքներն էին, որ լքեցին իրենց պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատները այն օրերին, երբ Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում կամ ունեցել ռազմական ագրեսիա: Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով  այդ դիվանագետների պնդմանը, թե Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա դելեմիտացիա իրականացնելը հակասահմանադրական է:

«Որևէ կաթիլ լրջություն այս փաստի հիշատակումից հետո այդ մարդկանց և իրենց դիրքորոշումների նկատմամբ չեմ կարող ունենալ և սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ թույլ տալ հնչեցնել, բայց իրականությունը ավելի վատ է: Ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են ականահարել ՀՀ ինքնիշխանություը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը, լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,- ասաց նա:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Ցուցարարների ուղղությամբ բեռնատարը վարած քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել

Հաջորդը

Մեր վերջին բանակցություններն ադրբեջանական կողմի հետ ընթացել են կառուցողական մթնոլորտում․ Միրզոյան

Առնչվող նյութեր
Դիտել

Բայդենը պատրաստ է աջակցել Արցախում երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին

Միացյալ Նահանգները, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, հավատարիմ է մնում աջակցել Ղարաբաղում հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման բանակցություններին,…
Դիտել

Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով առնվազն 3400 մարդ կորցրել է աշխատանքը և եկամտի աղբյուրը

14 երեխա գտնվում է Արցախի մանկական հիվանդանոցի նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, ասված է Արցախի տեղեկատվական շտաբի ամենօրյա տեղեկագրում:…
Դիտել

Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից։ Այս…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share