Սրբազան շարժումը հասավ իր տրամաբանական ավարտին

Բագրատ Գալստանյանի շարժումը ինչպես և սպասվում էր հասավ իր տրամաբանական ավարտին։ Գալստանյանի սքեմի տակ քաղաքական խայտաբղետ գույների մի ամբողջ ներկապնակ էր ձևավորվել, որը նաև ինչ-որ առումով յուրահատուկ լյուստրացիայի վերածվեց։ Կեղծ արևմտամետներ, որոնք իբր չէին նկատում շարժումը շարժող ռուսական շարժիչը, նախկին իշխանություններին հայհոյող, բայց Գալստանյանի հետևում կանգնած նախկինների ականջները իբր չտեսնող պատեհապաշտներ, դերասաններ, նախկին պալատական ծաղրածուներ, կեղծ եկեղեցապաշտներ։ Սա էր իրենց ասած շարժման կորիզը, իսկ շարժումն իրապես շարժող ուժը՝ ժողովուրդը, այս գործընթացում չկար։ Չկար, որովհետև ժողովուրդն ավելի ռեալ է գնահատում իրավիճակը, ավելի լավ տարբերում թացն ու չորը։ 

Իշխանության հրաժարականի համար վերջնագրեր ներկայացնող շարժումն այսօր արդեն քավության նոխազներ է փնտրում սեփական շարքերում։ Բնական է, տապալված գործի համար պետք են մեղավորներ։ Եթե պատվիրատուների ակնկալած արդյունքը չես ապահովում, ապա, գոնե պետք է ապահովես «գլխատվողների» ցանկը։ Իսկ «գլխատվողների» ցանկը ներկայացնելը հեշտ գործ չէ։

Շարժման առաջնորդները և նրանց թիկունքում կանգնածները սեփական գլուխները փրկելու համար այսօր արդեն փորձում են զոհաբերել նրանց՝ ում գլուխները բառացիորեն մեկ ամիս առաջ բարեկամաբար շոյում էին։

Անբովանդակ, քաղաքականապես մերկ շարժման վախճանը կանխատեսելի էր նաև հենց այդ շարժման առաջնորդների ու կազմակերպիչների համար, և թերևս հենց դա էր պատճառը, որ առաջին իսկ օրվանից սկսած նրանք ձեռնամուխ եղան սադրանքների, որպեսզի գոնե այդպես կարողանան կենդանություն հաղորդեն մահացող գործընթացին։ Իսկ գործընթացը մահացել էր հենց մայիսի 9-ի բավական մարդաշատ հանրահավաքից հետո։ Այն ինչ տեղի էր ունենում մայիսի 9-ից հետո ընդամենը «հոգեհանգստի» կարգ էր, որը բավական պրոֆեսիոնալ անցկացնում էր այդպես էլ քաղաքական գործիչ չդարձած նախկին հոգևորականը։ 

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Պաղեստինի պետությունը․ ՀՀ ԱԳՆ

Հաջորդը

Մահացել է Լալա Մնացականյանը

Առնչվող նյութեր
Դիտել

Իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է. ՊՆ

Ժամը 12:30-ի իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր…
Դիտել

Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share