Ինչու է Կրեմլը նորից շոյում «կոլխոզնիկի» բեղերը

«Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Առաջին դեպքը չէ, երբ «կոլխոզնիկը» տգեղ ու իր ոճին հարիր ինքնահավան հայտարարություններ է անում Հայաստանի հասցեին։ Լուկաշենկոն հերթական անգամ փորձում է Հռոմի պապից ավելի կաթոլիկ երևալ և շարունակում է էժանագին ծառայություն մատուցել Կրեմլի իր տերերին։ Լուկաշենկոն վաղուց արդեն քաղաքական խրտվիլակ է, որով Կրեմլը ժամանակ առ ժամանակ փորձում է վախեցնել Հայաստանին և հայերին։

Հայաստանի հետ նույն անվտանգային համակարգում գտնվող Բելառուսը գրեթե միշտ ավելի ջերմ հարաբերությունների մեջ է եղել Հայաստանի թշնամիների հետ։ Բելառուսը տարիներ շարունակ առաջադեմ զենքեր է մատակարարել Հայաստանի ոխերիմ թշնամուն, իսկ Արցախի կորստից հետո նա ԱՊՀ երկրների այն առաջնորդներից մեկն է, որը ոտք է դրել Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներ և այցելել է Շուշի։

Սեփական երկիրը Ռուսաստանի ծայրագավառ դարձրած քաղաքական խրտվիլակը երբեք էլ չի թաքցրել Հայաստանի հանդեպ իր բացասական վերաբերմունքը։

Լուկաշենկոն իր ներդրումն է ունեցել Արցախի հարցում ստատուս քվոյի փոփոխության հարցում։  Լուկաշենկոն համարվում է Կրեմլի «ռուպռը» և առանց Պուտինի համաձայնության նա դժվար թե ցինիկ հայտարարություններ անելու համարձակություն ունենար։

Նրա վերջին հայտարարությունները նույնպես վկայում են, որ «բաձկան» հերթական անգամ ասել է այն՝ ինչի մասին Պուտինը չի ցանկացել անձամբ ասել։ Լուկաշենկոն նաև հայտարարել է, որ հետխորհրդային տարածքի որոշ երկրներ ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չեն տալիս։ Նա այդ որոշ երկրների շարքում բնականաբար նկատի է ունեցել նաև Հայաստանին։ Իսկ ինչ է ուզում հիմա Հայաստանից ստանալ Ռուսաստանը, որի մասին ակնարկում է գլխավոր «կոլխոզնիկը»։ Բնականաբար խոսքն այսպես ասած միջանցքի մասին է, որի վերաբերյալ խոսակցությունները պաշտոնական Մոսկվան կրկին ակտիվացրեց այն բանից հետո, երբ Պուտինը գիշերով հյուրընկալվեց Ալիևների տանը։

Հայաստանը Ռուսաստանին տվել է գրեթե ամեն ինչ, ու այս հարցում մեղադրել Հայաստանին առնվազն բարոյական չէ։ Հայաստանի նախկին արկածախնդիր ղեկավարները ժամանակին Ռուսաստանին են հանձնել մեր երկրի կենսական նշանակության գրեթե բոլոր օբյեկտներն ու ենթակառուցվածքները, փոխարենը Ռուսաստանը Հայաստանին չի տվել ոչինչ, բացի կեղծ խոստումներից։ Հիմա Ռուսաստանին օդ ու ջրի պես պետք է այդ միջանցք կոչվածը, որի համար էլ Կրեմլը սկսել է շոյել Լուկաշենկոյի բեղերը։ Լուկաշենկոն՝ «թե ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից» ասելով չի մանրամասնել, թե ինչու են պետք հայերն իրենց, իսկ հայերն այս անգամ իրենց պետք են հենց այդ միջանցքի համար։

Սկզբնաղբյուրը՝ zarkerak.am

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Երերույքի տաճարում՝ ԱՄՆ ֆինասնավորմամբ իրականացվում են կոնսերվացման աշխատանքներ

Հաջորդը

Երևանում ավտոկայանատեղիները կառանձնացվեն գույներով 

Առնչվող նյութեր
Դիտել

Հայկական կողմը ադրբեջանական ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, ըստ որի՝ ՀՀ զինված ուժերը…
Դիտել

Վրաստանի վարչապետը և Թուրքիայի նախագահը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում բանակցություններ է վարել Թուրքիայի նախագահ Ռեջեփ…
Դիտել

Հայաստանը կարևորում է Լատվիայի հետ պատմական կապերը․ Փաշինյանը՝ Լատվիայի վարչապետին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լատվիայի Հանրապետության վարչապետ Կրիշյանիս Կարինշին՝ ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share