հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի հայ-ամերիկյան համատեղ զորավարժություն

Միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում հուլիսի 15-24-ը Հայաստանում կանցկացվի «ԱՐԾԻՎ ԳՈՐԾԸՆԿԵՐ-2024» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։

Զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:

Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների ընթացքում հակամարտող կողմերի միջև կայունացման գործողություններ։

Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը:

Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

ՄԻՊ ուղերձը ՀՀ սահմանադրության օրվա առիթով

Հաջորդը

Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ

Առնչվող նյութեր
Դիտել

ԵՄ-ն Սյունիքին տրամադրել է 55 միլիոն եվրո աջակցություն

ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը տեղեկացրել է, որ ԵՄ-ն Սյունիքին տրամադրել է 55 միլիոն եվրո աջակցություն։ Նրա…
Դիտել

Խզել դիվանագիտական հարաբերությունները Բելառուսի հետ և արտաքսել նրա դիվանագիտական ներկայացուցիչներին․ «Հայկական Շարժում» հայտարարություն է տարածել

Հայկական Շարժումը կոչ է անում սփյուռքին ուժեղացնել իր միջազգային արշավը բելառուսական բռնապետի դեմ։ Պահանջվում է անհապաղ խզել դիվանագիտական…
Դիտել

Հոգևորականը կոնկրետ անելիք ուներ, ու բախումներ հրահրվեցին նրա կողմից․ Քոչարյան

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտարարել է, թե հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ հատուկ միջոցների «փոքրիկ մաս» է…
Դիտել

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների ավանդներն աճել են ավելի քան 96 տոկոսով․ ԿԲ նախագահ

Հայաստանում 2022 թվականի արդյունքում ավանդներն աճել են մոտ 43 տոկոսով, նախորդ տարի աճի բարձր տեմպ են ունեցել ոչ…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share