«Հրազդան» մարզահամալիրը մասնավորեցվեց. տարածքում «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա կհիմնվի

ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում հավանություն է տվել «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ ներկայացրած ծրագրին և որոշել «Հրազդան մարզահամալիր» ՓԲԸ–ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ուղղակի վաճառքով մասնավորեցնել։ 

Անշարժ գույքը տրամադրվել է անհատույց օգտագործման իրավունքով։

«ՀՀ սեփականություն հանդիսացող Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող 4949,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով շենք, շինություններն ու 444,5 գծամետր պարիսպը և 6664 քառ.մետր մակերեսով ֆուտբոլի դաշտը հետ կվերցվի ՀՀ ԿԳՄՍՆ «Խաղային մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ–ից և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի «Տեխնիկական կենտրոն-ակադեմիա» ՓԲԸ–ից»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:

ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված գույքի շուկայական արժեքը գնահատված է 3 մլրդ 771 մլն 900 հազար դրամ։ Ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի վաճառքի գինը սահմանվել է 3 մլրդ 036 լն 932.7 հազար դրամ։

Այս գույքի վաճառքի գնի 70 տոկոսն ուղղվելու է ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը` համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե` ըստ գույքի գտնվելու վայրի:

Այս տարածքում նախատեսվում է հիմնել «Յուվենտուս» ֆուտբոլային ակադեմիա։ Անհատույց օգտագործման իրավունքով Երևան, Ավան Աճառյան փողոց 20/4 հասցեում գտնվող տարածքը կտրամադրվի 25 տարի ժամկետով և շահագործման կհանձնվի «Նեքստ Ջեն Սպորտս» ՍՊԸ–ին (գտնվելու վայրը՝ Երևան, Շենգավիթ, Գ. Նժդեհի փող., 34 շ.):

Ընկերությունը պարտավոր է 5 տարվա ընթացքում կատարել 1 մլրդ դրամի ներդրումներ։

ՀՀ կառավարության առաջարկությամբ Երևանի քաղաքապետը կաջակցի ՍՊԸ–ի կողմից իրականացվելիք շինարարական աշխատանքների գործընթացում:

Total
0
Shares
Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Նախորդը

Վարդան Ղուկասյանից Դատախազությունը պահանջում է բռնագանձել 17 անշարժ գույք, ավելի քան 220 մլն դրամ

Հաջորդը

Այդ օրը Պուտինը վառեց ռուսական արնաթաթախ պետականության կրախի խարույկը․ Շիրինյան

Առնչվող նյութեր
Դիտել

Վարչապետի որոշմամբ ստեղծվել է նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով միջգերատեսչական աշխատանքային խումբ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին։ «Հիմք…
Դիտել

Իսպանիան հումանիտար օգնություն կուղարկի՝ հաշվի առնելով ԼՂ-ից բռնի տեղահանվածների թվի աճը

Իսպանիան մտահոգված է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերի թվի աճով և հումանիտար օգնություն կուղարկի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել…
Դիտել

Շառլ Միշելը ԼՂ հումանիտար ճգնաժամի լուծում է առաջարկել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակը՝ ի դեմս նրա խոսնակի, հանդես է եկել լայնածավալ հայտարարությամբ՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի…

Հետևեք մեզ Instagram-ում

Հավանեք մեր Facebook էջը

Բաժանորդագրվեք մեր Youtube ալիքին

Total
0
Share